Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
2020-ին Թուրքիայի բանակի սպառազինություն մտած Սոնգար (Songar) հրաձգային ԱԹՍ-ները համակցվել են զրահամեքենայի հետ, որը անհրաժեշտության դեպքում կարող է հեռակառավարվել: Սոնգար ԱԹՍ-ն կարողանում է ինքնուրույն թռիչք ու վայրէջք կատարել' շնորհիվ այս գործողությունների համար զրահամեքենայի տանիքին հարմարեցված պլատֆորմի:
Նշվում է, որ այս համակցման շնորհիվ զրահամեքենաները կարող են նախապես օդից հայտնաբերել թիրախները և ավելի հեռու տարածությունից կատարել իրենց օպերացիան:
Սոնգար մարտական ԱԹՍ-ների վրա տեղադրված է ինքնաձիգ և առանձին փամփշտատուփ՝ 200 փամփուշտով:3 կմ խոցման հեռավորություն ունեցող համակարգը կարողանում է մարտական խնդիրներ լուծել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում: ԱԹՍ-ի վերջին մոդիֆիկացման արդյունքում այն կկարողանա նաև ռումբեր նետել:
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
2020-ին Թուրքիայի բանակի սպառազինություն մտած Սոնգար (Songar) հրաձգային ԱԹՍ-ները համակցվել են զրահամեքենայի հետ, որը անհրաժեշտության դեպքում կարող է հեռակառավարվել: Սոնգար ԱԹՍ-ն կարողանում է ինքնուրույն թռիչք ու վայրէջք կատարել' շնորհիվ այս գործողությունների համար զրահամեքենայի տանիքին հարմարեցված պլատֆորմի:
Նշվում է, որ այս համակցման շնորհիվ զրահամեքենաները կարող են նախապես օդից հայտնաբերել թիրախները և ավելի հեռու տարածությունից կատարել իրենց օպերացիան:
Սոնգար մարտական ԱԹՍ-ների վրա տեղադրված է ինքնաձիգ և առանձին փամփշտատուփ՝ 200 փամփուշտով: 3 կմ խոցման հեռավորություն ունեցող համակարգը կարողանում է մարտական խնդիրներ լուծել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում: ԱԹՍ-ի վերջին մոդիֆիկացման արդյունքում այն կկարողանա նաև ռումբեր նետել:
Աղբյուրը՝ ermenihaber.am