Լրահոս

18.01.2021 16:54


Գեղարքունիքի մարզում բախվել են 27-ամյա վարորդի BMW ու 25-ամյա վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են 27-ամյա վարորդի BMW ու 25-ամյա վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73․2 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Յարալյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Վալտեր Ղարագյոզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ․ Յարալյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Արա Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը