Քաղաքական

18.01.2021 16:24


Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

Փաշինյանն առաջարկել է Առողջապահության նախարար նշանակել Անահիտ Ավանեսյանին

ՀՀ նախագահի աշխատակազմն Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը:

Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը