Մեկնաբանություն

18.01.2021 15:35


Դատե՛լ դատողներին. այսպես կոչված «մարտի 1-ի գործով» բացահայտվեցին հակահայ «իշխանության» բնույթն ու գործակատարները

Դատե՛լ դատողներին. այսպես կոչված «մարտի 1-ի գործով» բացահայտվեցին հակահայ «իշխանության» բնույթն ու գործակատարները

Երբ փաշինյանական իշխանությունը կեղտոտ քաղաքական հետապնդում ծավալեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, արդեն պարզ էր, որ ի դեմս նիկոլ փաշինյանի ու նրա կուտոկի՝ գործ ունենք թուրքական գործակալների կամ առնվազն՝ «թշնամու կողմից գործող» խմբավորման հետ: Այսինքն, ի սկզբանե էլ ակնհայտ էր, թե սրանք ով են և ինչ նպատակներ ունեն:

Կհիշեք, անարյուն հեղաշրջմամբ Հայաստանի իշխանությունը զավթելուց անմիջապես հետո մարդակեր նիկոլի մանկլավիկները այսպես ասած՝ վերաբացեցին «մարտի 1-ի» գործը: Եվ 2018-ի ամռանն արդեն սորոսաթուրքական գործակալական ցանցը, որ ձեռքն էր վերցրել ՀՀ իշխանական լծակները, այդ թվում՝ քննչական հատուկ ծառայությունը, անցավ «գործի»:

Շատերը այն նշում են որպես «մարտի 1-ի գործ», ուրիշները՝ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ», չնայած ո՛չ մարտի 1-ի բախումների, ո՛չ դրանց հետևանքով երկու զինծառայողի և 8 քաղաքացիական անձի սպանության հետ ուղիղ կապ այդ գործը չունի, ինչպես ասենք՝ որևէ աղերս չունի «սահմանադրական կարգի տապալման» հետ, ինչի վերաբերյալ ներկայացված է «հիմնական մեղադրանքը»:

Ի դեպ, հունվարի 19-ին ևս այդ գործով դատական հերթական նիստն է նշանակված:

Ինքնին նման «գործի» ու, առավել ևս՝ դատավարության փաստերը ուղղակիորեն խայտառակություն են: Չնայած, դա ավելին է, քան խայտառակությունը. այդ «գործը» ցցուն խորհրդանիշ է այն խեղաթյուրվածության ու երեսպաշտության, որով իր սև ու հակահայ գործերն է առաջ մղում ապիկարների փաշինյանական իշխանությունը, և որի մեջ այն պահում է իր ադեպտներին:

Չէ, բայց իսկապես, եթե կա մեկը, որ ուղղակիորեն պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի 1-ի երեկոյան կատարվածի, բախումներ հրահրելու և դրանց հետևանքով 10 մարդու սպանության համար, այդ մեկը հենց նիկոլ փաշինյանն է: Նրան մի 10 տարի առաջ, իհարկե, մեկ անգամ արդեն դատապարտել են անկարգություններ ու բախումներ հրահրելու համար, բայց չափազա՜նց մեղմ վերաբերմունքով: Նա մի երկու տարի «նստեց», ապա ելավ ու մի 10 տարի անց կործանեց Արցախը, Հայաստանը, ամեն ինչ: Ի լրումն՝ հազարավոր երիտասարդների զոհվելու պատճառ դարձավ:

Եվ ահա, հայատյաց ու հերձվածող այդ ապիկարի հրամանով, հրամանով մեկի, ով իր կնոջ ու նաև քաղմերձավորների հետ մինչև կոկորդը թաղված է հայ երիտասարդների արյան ծովում, նրա կամակատարները դատում են... նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Գլխավոր շտաբի հետ Յուրի Խաչատուրովին...

Հատկանշական է, որ շինծու գործով մտացածին մեղադրանքներ են ներկայացված այն պետական և ռազմական գործիչներին, որոնց անվան հետ են կապված ոչ միայն Արցախի ազատամարտում հաղթանակը, Արցախի պետականության կայացումը, այլ նաև Հայաստանի ամրապնդումն ու տնտեսական վերելքը:

Հենց դա է այս խայտառակ երևույթի «բանալիներից» մեկը, եթե ոչ՝ հիմնականը:

Սկզբում՝ 2018-ի ամռանը, շատերին թվում էր, թե գործ ունենք իշխանության հասած ոչնչության ու անարժանի կողմից դրսևորվող ճղճիմ քինախնդրության, այսպես ասած՝ «վենդետայի» հետ: Այդ բաղադրիչն առկա է, իհարկե, բայց միայն դա չէ:

Երևույթը շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ուներ: Առաջինը՝ հնարավորինս չեզոքացնել այն գործիչներին, որոնք ոչ միայն լուրջ ներդրում ու վաստակ ունեն Արցախի ազատամարտի հաղթանակի ու պետականության, բանակի կայացման գործում, այլև որոնք կարող են մեծապես խոչընդոտել փաշինյանի՝ ի սկզբանե դավաճանական ծրագրերի իրականացմանը:

Զավեշտ է. Շուշին ու Քարվաճառը, Հադրութն ու Բերձորը թշնամուն նվիրած փաշինյանն ու նրա սբրոդը համարձակվում են դատել Շուշին ու Բերձորը, Քարվաճառն ու Մարտակերտը ազատագրողներին... Ի դեպ, փաշինյանի ու նրա մանկլավիկների կողմից Վազգեն Մանուկյանի դեմ զազրախոսական ու գարշելի «արշավանքը» ևս նման հանգամանքներով է պայմանավորված՝ նույն պաթոլոգիայով, նույն վախերով: Դե չեն կարող փաշինյանական լամուկները հանդուրժել մի գործչի, որ ի տարբերություն իրենց, Կապանի մերձակայքն ազատագրելու ծրագիր է կյանքի կոչել, որ Քարվաճառի ազատագրման ծրագիրն է կյանքի կոչել...

Թուրքի առաջ կզածը, ինքնըստինքյան, չի կարող չատել նույն այդ թուրքին հաղթած հայ մարդկանց:

Թե այսպես ասած՝ «վերաբացված գործով» ինչեր պարզվեցին կամ չպարզվեցին «գործի շրջանակներում», դա այլ հարց է: Բուն հարցն այն է, որ այդ շինծու գործը, մեծ հաշվով, բացահայտեց ինչպես փաշինյանի իշխանության հակահայ բնույթը, այնպես էլ՝ փաշինյանական մի շարք գործակատարների: Այս «գործով», ըստ էության, առաջիկայում միայն մեկ հիմնական անելիք կա. դատել ու խստագույնս դատապարտել այժմյան «դատողներին»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը