Քաղաքական

18.01.2021 14:25


«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հայտարարել է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: Այս մասին այսօր հայտարարել է Լավրովը:

«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը