Պարտության թիվ մեկ խորհրդանիշը չի կարող շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, լծակներով պահել իր իշխանությունը․ ԱԺ-ում պետք է քննարկվի միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Տպավորություն է, թե մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում։ Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որ մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետև Արցախը, ցավոք սրտի, կորցրել ենք, և կա ձեր իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը»-ին։
«Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա, և թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որ իրականացնեն իրենց՝ մեծ թուրանի ծրագիրը, Ալիևը հայտարարեց, որ գոհ է բանակցությունների արդյունքից, իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ»,-հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա կեղծ օրակարգ է, և իշխանությունը փորձում է կեղծ օրակարգերով շեղել հանրությանը։
«Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ՝ այդ մարդն այլևս ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարել, մենք ունենք լրջագույն խնդիրներ, ՀՀ պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։ Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել։ Չի կարող պարտության թիվ մեկ խորհրդանիշը շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, լծակներով պահել իր իշխանությունը։ Ինչքան շուտ ձեզնից շատերը հասկանան և բռնեն այդ մարդու ձեռքն ու ասեն, որ նա օր առաջ պետք է հեռանա, որ մենք կարողանանք օր առաջ խնդիրները լուծել, այնքան մենք կկարողանանք արագ ուղղել մեր ողնաշարը։ Դրա փոխարեն փորձում եք հանրությանը կերակրել, թե թուրքերի, ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, և դուք լավ կապրեք։ Փաշինյանը պետք է հեռանա, և խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Աղբյուրը՝ tert.am