«5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ (տեսանյութ)
Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի և խոսքի ազատության դեմ ճնշումներն ուղղակի աննախադեպ ու մասշտաբային բնույթ էին կրում. 2020 թվականին պետությունը գրեթե ամբողջությամբ գտնվել է հատուկ ռեժիմի մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ գրաքննությունը դարձել էր կառավարության գործիքակազմը, բանը հասել էր անգամ ֆեյսբուքյան գրառումներին:
Անդրադառնալով ՀՌՀ կողմից հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթներին, նա նշեց. «5-րդ ալիքը չստացավ հանրապետական սփռման իրավունք: Մենք մոտավորապես 2 տարի «5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմը: 2020-ին դեպքեր եղան, երբ ոստիկանները ներխուժում էին «5-րդ ալիքի» տաղավար՝ փորձելով հիմնավորել, որ քանի որ դիմակ չեն կրել, և փորձել են վարչական ակտ կազմել: Մենք ականատես ենք եղել իշխանական պատգամավորների կողմից «5-րդ ալիքի» լրագրողների նկատմամբ ակնհայտ հակաօրինական վարքագիծը: Արդեն կա հայց և եթե չեմ սխալվում մարտին նշանակված է դատական նիստ: Պատգամավորն եր Արթուր Հովհաննիսյանը և Քրիստինե Պողոսյանը ակնհայտ արհամարհական, կոպիտ և բռնության տարրեր պարունակող գործողություններ են իրականացրել լրագրողի նկատմամբ: Իհարկե, ՀՔԾ-ն հրժարվել է քրգործ հարցուցել, բայց վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը:
Ինչ վերաբերում է «Արմնյուզին», որը ևս չստացավ հանրապետական սփռման հնարավորություն, այս հեռուստաընկերությունը ևս մի քանի միջադեպով ենթարկվել է հետապնդման: Նախ ՀՌՀ-ն հատուկ որոշմամբ սահմանափակեց այդ հաղորդաշարի եթեր հեռարձակումը, հետո Աբրահամ Գասպարյանի հաղորդումներից մեկի կապակցությամբ 5 ոստիկաններ ներկայացել էին «Արմնյուզ», ներխուժել էին տնօրեններից մեկի աշխատասենյակ, փորձում էին այնտեղ ինչ-որ հիմնավորումներ բերել, որ տաղավարում չէր կրվել դիմակ: Հետագայում ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, որ Աբրահամ Գասպարյանի եթերում դիմակ չկրելը պետք է առաջացներ վարչկան պատասխանատվություն»,-հայտարարեց իրավաբանը:
Ինչ վերաբերում է «Հ2»-ին, որն ընդհանրապես զրկվեց եթերից, Ռ. Հայրապետյանն ասաց. «Լրատվամիջոցի գործունեության դադարեցումը պետք է ունենա հիմնավոր նպատակ: Նախ պետք է հստակ հիմնավորվի, թե օրինակ, ինչ հիմնավորմամբ է զրկվել եթերից, օրինակ ազգային անվտանգությանն սպառնացող այս-այս միջոցառումների իրականացման կամ չիրականացման դեպքում, կամ օրենքի կոպիտ խախտման դեպքում, որը չկա: Բացառապես հակաիշխանական լրատվամիջոցները զրկվեցին հանրապետական սփռումից: Ակնհայտ է, որ մարզերում հատկապես ժողովրդի իրազեկվածության մակարդակը կախված է միայն TV-ների կողմից տրամադրվող նյութերից: Հիմա եթե մարզերում հեռարձակվելու է բացառապես «Առաջին ալիքի» լուրերը, ապա բոլորիս համար ակնհայտ է, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվելու, որ մենք իդեալական վիճակում ենք»:
Նա հավելեց, որ իշխանական պատգամավորներին կա հստակ ուղղորդում՝ չես տալիս հարցազրույց TV5-ին, «Արմնյուզին», 168.am-ին, որովհետև իրենք իշխանության քիմքին ոչ հարիր տեղեկատվություն են մատուցում:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ լրատվամիջոցների լրագրողները անհարմար հարցեր են տալիս պաշտոնյաներին ու պատգամավորներին, դրա համար նրանք չեն ընդունում այդ TV-ների հրավերները, Ռոբերտ Հայրապետյանը նկատեց, որ Հ1-ում ևս օրինակ Պետրոս Ղազարյանն անհարմար հարցեր է տալիս. «Եթե այդ TV-ները չունեն պետական ֆինանսավորում և հայտնի ՊՈԱԿ-ի կողմից չեն ստանում որոշակի հանձնարարականներ, դա նշանակում է, որ իրենք օբյեկտիվ լրատվություն չեն տալի՞ս: Միտումնավոր, շեշտադրված, գործողություն է եղել այս լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու»:
Նա հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք խուզարկության են մտել «Aysor.am-ի, «Yerevan Today»-ի, NEWS.am-ի խմբագրություններ, համակարգիչներ էին առգրավվել. «Ես չեմ հիշում որևէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր, այսչափ պոկիտ խախտումներ լինեին և չստանային պատշաճ գնահատական»:
Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձավ նաև «Ա1 +» հեռուստաընկերության փակմանը, որը ՄԻԵԴ-ում շահել էր դատը և պետությունը 30 հազար եվրո փոխհատուցում էր վճարել. «Ես կարծում եմ, այս ընկերությունների նկատմամբ իրականացված գործողություններն ավելի շատ հիմնավորումներով կարող են հասնել ՄԻԵԴ»:
Նշենք, որ ՀՌՀ-ի որոշմամբ հանրային սփռման իրավունք են ստացել 5 տեռուստաընկերություններ՝ «Արմենիա TV»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր մեդիա»-ն և ATV-ն:
«5-րդ ալիքը» և «Արմնյուզը» ստացել են մայրաքաղաքային սփռման իրավունք, որն ունեցել են նաև նախկինում, իսկ «Հ2»-ը զրկվել է եթերից, քանի որ մայրաքաղաքային սփռման մրցույթին չի մասնակցել: Եթեր չի ստացել նաև «Ա1+»-ը, քանի որ նա ևս դիմել էր միայն հանրապետականս սփռման մրցույթի համար: Եթերից զրկվել է նաև «Ար»-ը, որը որևէ հայտ չէր էլ ներկայացրել: