Հայ ազգային կոնգրեսը, հայտարարելով, թե հասարակության և իշխանությունների միջև բաց երկխոսություն է ընթանում, պարտավոր է գոնե այդ նույն հանրությանը ներկայացնել երկխոսության օրակարգը: Ավելին, պետք է այդ նույն հասարակության հետ ավելի քան անկեղծ լինել և հանրահավաքի մասնակիցներին պարզ ու հստակ ներկայացնել Կոնգրեսի գոնե մինիմում ծրագիրը:
Բացի այդ, Կոնգրեսի առաջնորդները պետք է պարզաբանեն, թե ինչու է պետք երկխոսել մոնղոլ-թաթարական տիպի ավազակապետության ներկայացուցիչների հետ կամ էլ ապացուցել, որ իշխանություններն այլևս ո՛չ մոնղոլ-թաթարական են, ո՛չ ավազակապետական: Հակառակ դեպքում հանրության լայն շերտերի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է երկխոսել ավազակապետության ներկայացուցիչների հետ:
Նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ հայաստանյան քաղաքական դաշտում արմատական տեղաշարժեր են կատարվել: Նրանք, ովքեր բռնապետական վարչախմբի դեմ պայքարում օրինակ էին վերցնում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիից, այսօր կարծես թե մոռացել են նրա մասին: Իսկ ավելի ճիշտ մոռացել են, թե ինչպես էր բրիտանացի գաղութարարների դեմ պայքարում նույն Գանդին: Համաձայնե՛ք, որ հնդիկ ժողովուրդը Գանդիին չէր հասկանա, եթե հանկարծ, առանց լուրջ հիմնավորման, նա կոչ աներ ոչ թե անհնազանդությամբ լցնել Հնդկաստանի բանտերը, այլ սկսեր երկխոսել կիսաբաց դռներով՝ խնդիր դնելով բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսը հրաժարվում է պայքարի գանդիական մեթոդներից: Ընդ որում, հրաժարվում է այն ժամանակ, երբ վարչախմբի էությունը չի էլ փոխվել: Մինչ օրս որևէ լուրջ քաղաքական գործիչ, քաղաքագետ, տնտեսագետ չի ասել, որ իշխանությունների ներսում այնպիսի բարեփոխումներ են կատարվել, որոնք թույլ են տալիս ասելու, որ Հայաստանում շատ շուտով դրական տեղաշարժեր կլինեն:
Վարչախումբը շարունակում է կեղծել բոլոր մակարդակների ընտրությունները և նախապատրաստվել հերթական կեղծիքներին: Կառավարությունում և նախարարություններում շարունակվում է նույն գործելաոճը: Ամենուր իշխում են կոռուպցիան և հովանավորչությունը: Տնտեսության վիճակն ավելի խայտառակ է, քան նույնիսկ 1997-ին կամ 2005-ին: Ավելին, հիմա արդեն բավական ծանր կացության մեջ են հայտնվել բիզնեսի բոլոր շերտերի ներկայացուցիչները, որոնք դառնում են «Մեկ երկիր, մեկ օլիգարխ» քաղաքականության զոհերը: Հայաստանից արտագաղթում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլ նաև բիզնեսմենները՝ իրենց հետ տեղափոխելով նաև սեփական բիզնեսը:
Կոնգրեսի առաջնորդներն էլ են պնդում ու ապացուցում, որ երկրի վիճակը գնալով ավելի է վատանում, և այս իրավիճակում սկսում են բաց երկխոսել վարչախմբի հետ: Շատերի համար այս երկխոսությունն իսկապես անհասկանալի է, և անպայման պետք է արձանագրել, որ եթե միջազգային տարբեր կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների աննախադեպ ճնշման ներքո քաղբանտարկյալներին ազատ են արձակում, ապա դա չի նշանակում, թե փոխվել է վարչախմբի էությունը: Վարչախումբը շարունակում է պատրաստվել հերթական վերարտադրությանը, իսկ Կոնգրեսն էլ իր գործողություններով նպաստում է այդ վերարտադրությանը:
Վստահ եմ, որ Կոնգրեսը վարչախմբին օգնում է ակամա, առանց նման ցանկություն ունենալու: Այսուհանդերձ, պետք է արձանագրենք, որ, ինչ–որ պահից սկսած, Կոնգրեսը մարտավարական լուրջ բացթողումներ ունեցավ, որն էլ հանգեցրեց ներկա իրավիճակին: Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնգրեսը քայլեր է անում՝ առանց հավատալու դրանց արդյունավետությանը: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ այդ քայլերն անում է պարտադրված և առանց առանձնակի ոգևորության:
Կոնգրեսում այնպիսի մարդիկ են հավաքված, որոնք շատերից լավ են գիտակցում, որ արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ որևէ բանակցություն չեն վարում: Պարզապես հերթական բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հստակ պահանջներ են ներկայացնում վարչախմբին և սպասում այդ իրատեսական պահանջների կատարմանը: Կոնգրեսում բոլորից լավ գիտեն, որ ներկա ընտրական օրենսգրքով արտահերթ կամ խորհրդարանական ընտրությունների գնալը նույնն է, թե երկու հոգով մարտի դուրս գալ թշնամու գումարտակի դեմ:
Հիմա հարց է առաջանում, իսկ եթե այս ամենը գիտեն, ինչո՞ւ են գնում այս քայլերին: Կարծում եմ, որ այդ հարցին Կոնգրեսի առաջնորդները պետք է պատասխանեն մայիսի 31-ի հանրահավաքին, թեև մտավախություն կա, որ այդ հանրահավաքը վերածվելու է եվրատեսիլյան շոուի: Իսկ հանրությունը սպասում է, որ Կոնգրեսը վերջապես բացի խաղաթղթերը և հայտարարի՝ որն է, ի վերջո, մարտավարական և նույնիսկ ռազմավարական փոփոփոխությունների նպատակը:
Կոնգրեսում հրաշալի գիտեն, որ, առանց այդ աջակցության, նույնիսկ միջին մակարդակի հանրահավաք չեն կարող հրավիրել: Բնականաբար, կորցնելով համակիրների և կողմնակիցների գերակշիռ մասի աջակցությունը, Կոնգրեսն այլևս չի կարող «երկխոսել» վարչախմբի հետ: Պարզ է նաև, որ, ժողովրդի աջակցությունից զրկվելով, Կոնգրեսը խորհրդարանում նույնիսկ կես տեղ էլ չի ստանա: Իհարկե, Կոնգրեսում այս ամենը հասկանում են, բայց տարօրինակ կերպով շարունակում են ամեն ինչ անել, որ ամեն օր Կոնգրեսից երես թեքողների թիվը մեծանա:
Եվ, վերջին հաշվով, եթե Կոնգրեսի գերնպատակը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր և Ազատության հրապարակում հանրահավաքներ անելը, ապա այդ խնդիրը կարելի էր շատ ավելի վաղ լուծել՝ այսքան չտանջելով քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքի անդամներին:
Հայաստանում շոուն շարունակվում է

Գեղամ Նազարյան