Քաղաքական

14.05.2011 13:38


ՀՀԿ–ական պատգամավոր. «Երկրի նախագահը բոլոր իրավունքներն ունի Դալլաքյանին դատի տալու»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Երկրի նախագահը բոլոր իրավունքներն ունի Դալլաքյանին դատի տալու»

«7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը խաղամոլ ու հանցագործ է՝ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է, որ ո՛չ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունն է տեսել, ո՛չ էլ կազինոյում Սերժ Սարգսյանի խաղալը։

–Եթե Վիկտոր Դալլաքյանն այդպիսի բան է ասել (իսկ ես ձեզ հավատում եմ, որ ասել է), ես կամ պետք է ասեմ՝ ճի՛շտ է, կամ պետք է ասեմ՝ սո՛ւտ է։ Իսկ դրա համար պետք է հիմնվեմ իմ իմացած տեղեկատվության վրա։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ Սերժ Սարգսյանը խաղամոլ է։ Դրա համար եմ ասում՝ ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ լսել եմ այդպիսի բան,–ասել է Մանվել Բադեյանը,–եթե դա զրպարտանք է, ապա պետք է դատի տալ նրան, իսկ եթե իրոք ճիշտ է... ես անհավանական եմ համարում, որ դա ճիշտ է։ Կարծում եմ, որ երկրի նախագահը բոլոր իրավունքներն ունի Դալլաքյանին դատի տալու, որպեսզի նա պատասխանատվություն կրի։ Նախագահը կանի, թե ոչ՝ կախված է նրա հանդուրժողականությունից կամ դրա պակասից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը