Լրահոս

16.01.2021 20:00


Ծեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծնոտի բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 16-ամյա Հովհաննես Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում գործող Ձմեռային այգում։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հովհաննես Հ․-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ձմեռային այգու սահադաշտում։

Փաստի առթիվ անչափահասների գործերի բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։

Այս խորագրի վերջին նյութերը