Կարծիք

16.01.2021 18:18


Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում

Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում
Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմն ինչու եղավ ու ինչու այդպես ստացվեց: Նույն կերպ էլ չենք հասկացել մեր պատմությունը: Օրինակ, եթե առհասարակ մի կողմ դնենք մեր պատմության դասագրքերն ու փորձենք հասկանալ այդ ժամանակներում աշխարհում տեղի ունեցող պրոցեսներն, ապա ամեն ինչ պարզ է դառնում։
Նունը հիմա է կատարվում, արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում, ինչպես միշտ, մենք սխալ քայլեր ենք անում։ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շուրջը դեստաբիլիցազիաների օղակը սեղմվում է, մեծ խաղ է ընթանում: Եթե Կովկասի քարտեզից գլուխներս մի փոքր վերև բարձրացնենք ու ուշադիր դիտենք մեծ ռեգիոնին, ապա պատկերը փոխվում է։
Մերձավոր Արևելքից դեպի Չինաստան ընկած հատվածում գլոբալ անկայություններ են կազմակերպվում՝ մեծ պատերազմի նախապատրաստություններ են տեսնվում, որտեղ Թուրքիան էլ ինքնուրույն խաղացող չի, իսկ պանթուրքիզմը գործիք է Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին պատերազմների մեջ ներքաշելու համար ու ներքաշում են ստիպողաբար, փաստի առաջ կանգնացնելով։
Արցախի պատերազմն այդ խճանկարի մի փոքր, բայց շատ վտանգավոր օղակն է։ Դա առաջին արարն էր։ Այստեղ կան գլոբալ տնտեսական, աշխարհքաղաքական շահեր, ու այդ պլաններում Հայաստանը, Ադրբեջանը մանր ֆիգուրներ են, կա՛մ կկործանվեն, կա՛մ կշահեն, ինչպես ստացվի, բայց թիրախներն այլ տեղերում են գտնվում։
Մեզ համար ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված խմբավորումը Հայաստանի շահերից չի գործում, անգամ քիչ, թե շատ ինքնուրույն խաղացողներ չեն, ու հենց այդ պատճառով պատերազմի ժամանակ առաջացած շատ հարցերի պատասխանները չենք գտնում։ Չենք գտնում, որովհետև փորձում ենք Հայաստանի ազգային շահերի տեսակետից կառավարության քայլերի ինչ-որ բացատրություններ գտնել։ Այ եթե բացատրությունները փորձենք գտնել ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, այլ այսօրվա իշխանության մարիոնետավարների շահերի տեսակետից, այդ հարցերի պատասխանները կսկսվեն ուրվագծվել:
Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանի շահերով չի շարժվում։ Սա՛ է այսօրվա մեր հիմնական, շատ վտանգավոր ու հրատապ լուծման կարիք ունեցող մարտահրավերը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
На изображении может находиться: люди танцуют, люди стоят и люди на сцене

Այս խորագրի վերջին նյութերը