Կարծիք

16.01.2021 14:07


Տիկի՛ն, ձեր քաղաքական առաջնորդը հենց այդ 18 տարեկան որդիների ու դուստրերի կյանքի գնով իր հրեշավոր ծրագիրն իրականացրեց․ Ամոթ ունեցեք ու լռե՛ք, իրոք լռե՛ք․․․

Տիկի՛ն, ձեր քաղաքական առաջնորդը հենց այդ 18 տարեկան որդիների ու դուստրերի կյանքի գնով իր հրեշավոր ծրագիրն իրականացրեց․ Ամոթ ունեցեք ու լռե՛ք, իրոք լռե՛ք․․․

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,-Լենա Նազարյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Ուրեմն, հլա էս արտահայտված մտքի նենգության, ստորության ու հակահայկական իմաստներին ուշադրություն դարձրեք։

Մասնավորապես, «․․․մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։»։ Սա ասելով ի՞նչ եք ուզում քարոզած լինել տիկին փոխխոսնակ։ Ի՞նչ։ Տարաք մեզնից մեր Եռատոնը, զրկեցիք մեզ մեր Հայրենիքից, մեր Սրբազան հողից, ու հլա մեզ վիրավորում ու պիտակավորո՞ւմ եք։ Իմ իրականությունում, իմ կյանքում կար Մատաղիս, Թալիշ, Շուշի․․․ դուք խլեցիք իմ հպարտությունը, իմ անկախությունը, իմ լույսն ու երազանքը։ Ու դուք դեռ խոսում եք, փորձում եք խելք սովորեցնել։ Մի մարդ, ով չի իմանում, թե որն է իր հայրենիքը, թե որտեղից է այն սկսվում ու ավարտում, ի՞նչ իրավունք ունի ինձ ու իմ ընկերներին խելք սովորեցնելու։ Ի՞նչ է, ուզո՞ւմ եք հայը իր ողջ կյանքում ծնկած լինի, պարտված լինի։ Դա ձեր աչքին է երեւում․․․ Իմ պատկերացրած հայը միայն մի դեպքում է ծնկում՝ աղոթելիս, Աստուածից ուժ ու կորով խնդրելիս։ Սակայն, ի հեճուկս ձեզ, մենք մոխրից հառնելու ենք, ինչպես առասպելական Փյունիկն ու այրենք ամենինչ ու յուրաքանչյուրին, որոնք մեղավոր էին այս ամենում։

Կամ այս միտքը, «․․․ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»։ Տիկի՛ն, ձեր քաղաքական առաջնորդը հենց այդ 18 տարեկան որդիների ու դուստրերի կյանքի գնով իր հրեշավոր ծրագիրն իրականացրեց, հենց այդ 18 տարեկան որդիներն ու դուստրերն են հերոսապատումներ կերտել, 18 տարեկան որդիներն ու դուստրերն են գիտակցել, թե ինչ են անում ու հանուն ինչի։ Նրանք հաղթել են, հաղթել են ինձ, ձեզ, ձեր ողջ անձնակազմին, հաղթել են թշնամուն, մահվանը, քանի որ նրանք ամեն ինչ գիտկացված են արել հանուն իմ ու իրենց Հայրենիքի, որը դուք՝ բզկտեցիք։

Ամոթ ունեցեք ու լռե՛ք, իրոք լռե՛ք... И как только ты себя вносишь, Люциус...

P.S. Այո՛, թող որ լինեմ հետադիմական, սակայն իմ Հայրենիքը չի կարող գերի մնալ թշնամուն, ես դեռ Մատաղիս եմ գնալու, ու գնալու եմ հենց Մատաղիս․․․ ես թքած ունեմ, որ դուք հանձնվել եք ու հանձնել եք իմ Հայրենիքը, ես գնալու եմ․․․

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը