Քաղաքական

16.01.2021 13:19


Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով

Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով

Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Մեր տեղեկություններով, ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով։ Այս մասին գրում է Past.am-ը:

Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել են, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Շատերին սպառնացել են ուղիղ՝ ասելով՝ եթե Վազգենի հավաքին մասնակցեք, ձերոնցով չենք զբաղվելու։ Որպեսզի ընդդեմ ակցիային հնարավորինս շատ մասնակցություն լինի, ներգրավել են նաև Գյումրու որոշ կրիմինալ շրջանակների։ Նույն կրիմինալ շրջանակների միջոցով Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող ակտիվ քաղաքացիներին սպառնացել են, որ «չեն մարսելու», հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, եթե մասնակցեն Վազգեն Մանուկյանի հավաքին։ Չնայած սրան, դահլիճային հավաքը եղել է բազմամարդ, ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան՝ փոքրաթիվ մարդկանցով։ Այսինքն, անգամ բարձր մակարդակի պաշտոնյաները չեն կարողանում մարդկանց համոզել հօգուտ Փաշինյանի և ընդդեմ Մանուկյանի քայլերի գնալ։

Այս խորագրի վերջին նյութերը