Կարծիք

16.01.2021 13:01


Նիկոլ-Իլհամ տանդեմը պարտադրում է հայ ժողովրդին համակերպվել խայտառակ պարտության հետ

Նիկոլ-Իլհամ տանդեմը պարտադրում է հայ ժողովրդին համակերպվել խայտառակ պարտության հետ
Իլհամ Ալիևի ամեն ելույթն եմ լսում, այդ թվում՝ այսօր Շուշիում՝ ռևանշի մասին մտքերը պետք է դեն նետել։
Նիկոլ Փաշինյանի ու ողջ քայլիշխանության՝ նոյեմբերի 10 ֊ից որգեգրած հռետորաբանությանն եմ հետևում՝ ռևանշի մասին մտքերը պետք է դեն նետել։
Ընդդիմության առջև մեկ փաստարկ է բարձրացվում՝ ռևանշի մասին մտքեր ունե՞ք, թե՞ չէ, էլ ինչո՞վ եք լավը մեզնից։
Հայ-ադրբեջանական իշխանական միասնական թշնամական օրակարգն է՝ բացառել հայ ժողովրդի կողմից ռևանշի հնարավորությունն ու պատմական արդարության վերականգնումը՝ հատկապես, երբ այժմ ռևանշի մասին խոսակցությունները կարող են շահարկվել արտաքին աշխարհում որպես ընդդիմության ապակառուցողականություն, իսկ ներքին լսարանի պարագայում՝ պատերազմի վերսկսման վտանգ, այլ խոսքով՝ Նիկոլ-Իլհամ տանդեմը պարտադրում է հայ ժողովրդին համակերպվել խայտառակ պարտության հետ՝ խաղալով նույն՝ դավաճանված, մինչ օրս սեփական որդիների դիակները փնտրող, սովի ու փլուզման առջև կանգնած ժողովրդի հույզերի հետ։
Կա՛մ հայերը կհաղթեն՝ խառնելով տարածաշրջանային խաղաքարտերը, կա՛մ ես կմնամ իշխանության՝ մոտավորապես սա է ասում ծախու դրածո Նիկոլ Փաշինյանն աշխարհին, կա՛մ նորից պատերազմ կլինի, կա՛մ ես կմնամ իշխանության՝ սա էլ ծախու դրածո Նիկոլ Փաշինյանն ասում է ներքին լսարանին՝ հայ ժողովրդին, ումից ինքը հաղթանակը խլել ու վաճառել է։
Մենք պետք է որոշենք՝ ռևանշի մասին հույսը մեռցնում ենք, գլուխներս ցմահ կախում ու գալիք սերնդին դավադիր պարտության խարան փոխանցու՞մ, թե՞ մեջքներս ուղղում ենք, պատրաստվում հնարավոր առիթի դեպքում վերականգնելու պատմական արդարությունն։ Այս հարցադրումը գուցե կյանքի իրավունք ունենար մինչևսիկ ամիսներ առաջ, երբ կար կարծիք, թե Արցախը հանձնելուց հետո《Սերգոն լավ է ապրելու》, ինչպես տեսանք, այդպես չեղավ, ուստի եթե ուզում ենք ապրել ոչ միայն լավ, այլև արժանապատիվ, պիտի գնանք երկրորդ ուղղով՝ զարգացում, հզորացում, թե պատերազմ՝ հաղթանակ, թե բանակցություն՝ հաղթողի դիրքերից նպատակամղվածությամբ, իսկ այս ուղղու մեկնարկային քայլը դավաճաններից ազատվելն է։
Իննսունականներին ազգային ֊ պետական միտքն առաջ մղողներին, ամեն գնով Արցախն ազատագրող ֊ պահող ֊ զարգացնողներին անվանում էին《պատերազմի կուսակցություն》, ժամանակը ցույց տվեց՝ հայ ժողովուրդը երիցս անվտանգ, բարեկեցիկ ու խաղաղ էր ապրում, երբ իշխանության էր《պատերազմի կուսակցությունը》, և բավարար էր խաղաղության ու քիրվայության ջատագովները ստանձնեն իշխանությունը, մենք տվեցին ավելի շատ զոհեր, քան ողջ Արցախյան հերոսամարտի տարիներին, դե իսկ Արցախը պահելու փոխարեն էլ հանձնեցինք այն։
Ռևանշի մասին մտքերը դեն նետել պետք չէ, բայց և պատերազմից դեռ դուրս չեկած՝ տաք գլխով նետվել պատերազմի բովը չարժե, սակայն ռևանշը պետք է դառնա մեր հանրային քաղաքացիական մտքի կենտրոնական առանցքը, գոյաբանական հենասյունը, ազգային գաղափարական կոնցեպտի կարևորագույն մասնիկը, զարգացման ու հզորացման մոտիվացիան, այլապես հանուն խաղաղության ընտրելու ենք կոմֆորմիզն ու այսօր Արցախը, հետո՝ Սյունիքը և այսպես շարունակ զիջելով՝ մի քանի տասնամյակ անց վերանալու ենք աշխարհի քաղաքական քարտեզից, վերջապես ազատությունը ո՛չ մուրում են, ո՛չ նվեր ստանում, այն պարտադրում են, ինչպես մենք էին պարտադրում մինչնիկոլյան շրջանում, իսկ մնացյալը դիասակարկ, պետականադավ, հայրենավաճառ, ազգային-պետական մտքից զուրկ, անսկզբունք և դրածո իշխանության կողմից խասյաթ դարձած մանիպուլյացիա է՝ հանուն սեփական տխրահռչակ իշխանության ևս մի քանի տարիների։
Նիկոլ Փաշինյանի հեռացումն ինքնին ռևանշ է, ուստի #Նիկոլը_պետք_է_հեռացվի։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը