Կարծիք

16.01.2021 11:23


Պատրաստվե՛ք, պարոն Հարությունյան, որովհետև ես՝ ընտանիքիս հետ, բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ (լուսանկար)

Պատրաստվե՛ք, պարոն Հարությունյան, որովհետև ես՝ ընտանիքիս հետ, բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ (լուսանկար)
Արայիկ Հարությունյան, 2010 թ․ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել, վերանորոգել եմ, կահավորել եմ, որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի՝ ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։
Այսքան տարիների ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում՝ Երևանում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ, տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել, որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից, ամեն օր մի նկար էի դնում համացանցում,որ մեր շուշեցիները չհուսահատվեն, որ սաղ լավ է լինելու, բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի, հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։
Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի, ինչո՞ւ չասացիք, որ Շուշին նվիրել եք թշնամուն, գոնե կկարողանայի իմ տան փաստաթղթերը վերցնեի, գոնե իմ բալիկի իրերը վերցնեի, որ ամեն րոպե հիշում է իր իրերը:
Ես երեք ամիս է՝ Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը, ես էլ ի վիճակի չեմ 7 օրվա համար 300$ տալ։
Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես՝ ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ։
Պատրաստվե՛ք պր Հարությունյան, որովհետև ես՝ իմ ընտանիքիս հետ, բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը, որ երազում էէէէէէ՜ր, ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբթվաաա վերանորոգած տանը։
Ես կգամ և կապրեմ ձեր տանը, մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։
Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել, որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն։
Նարինե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից
138909920_1557148471141163_5599524974318055523_n 138912624_1557148037807873_5857927065341687051_n 138931484_1557147991141211_5807089501969319904_n 138951866_1557147951141215_7761472929877584258_n 139349829_1557148167807860_6932306739060934611_n 139508877_1557147814474562_6155658124607818088_n 139695499_1557147884474555_948202751993124027_n 139763297_1557147917807885_1794328534953720814_n 139769173_1557148497807827_7481181093227457855_n

Այս խորագրի վերջին նյութերը