Այսօր Գյումրիի Մուշ 2 թաղամասում կրկին բողոքի ակցիա էր: Շինարարների հիմնական դժգոհությունն այն է, որ աշխատանքների սկիզբն անհընդահտ ձգձվում է: Ինչպես և կանխատեսել էին ուրբաթ օրը, այսօր ևս շինաշխատանքները չեն մեկնարկել:
Ցուցարարները նշում են, որ դեռ փետրվար-մարտ ամիսներից իրենք գնում-գալիս են. «Արդեն երկու ամիս է ցուցակներ են կազմում ու բրիգանդներ ձևավորում, հետո ասում են գնացեք. մենք բրիգադիրներին կզանգենք, կգաք կաշխատեք, մինչև հիմա զանգում են»,- նշեց բանվորներից մեկը:
Շինարաները պատասխանատուներից հետաքրքրվել էին, թե մոտավորապես ինչքա՞ն են սպասելու։ Կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչները բանվորներին ասել էին, որ իրենք էլ չգիտեն, թե երբ են սկսկվելու շինաշխատանքները: Սակայն մեզ հետ զրույցում «Գլենդել Հիլզ»-ի պատասխանատուները հավաստիացնում են, որ աշխատանքները սկսված են. «Բոլոր փոսերը փորենք–պրծնենք ու սկսկելու ենք»,- պնդում են նրանք, անպայման ավելացնելով, որ ոչ մի ֆինանսական խնդիր չկա:
Շինհրապարակում աշախատում էր ընդամենը երկու շինտեխնիկա, այն էլ լրագրողների հայտնվելուց հետո, իսկ լրագրողների հեռանալուն պես կրկին անդորր էր տիրում:
Շինարարներն այս անգամ էլ բողոքում էին, որ «Գլենդել Հիլզ»-ը չի պատրաստվում իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ տալ:
«Պաշտոնական հայտարարության մեջ մի բան է գրված, մասնավոր խոսակցություններում ուրիշ բան են ասում»,- ասում է բանվորներից մեկը, ավելացնելով, որ իրենց նախապես 91 հազար դրամ աշխատավարձ են խոստացել, հիմա իջացրել են 35 հազարի. պատաճառաբանությունը տնտեսական ճգնաժամն է:
Նշենք, որ Գյումրի բոլոր հեռուստալիքներով «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը հայտարարություն է տալիս առ այն, որ աշխատանքի են հրավիրվում տարբեր մասնագիտության շինարարներ՝ բարձր աշխատավարձով:
Գյումրիում բնակարանաշինությունը ձգձգվում է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի