Կարծիք

16.01.2021 08:06


Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա

Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա
Ռուսաստանի Դաշնությունը համարում է, որ Փաշինյանը կատարեց և վերջացրեց իր միսիան, Մոսկայում եռակողմ հանդիպման ժամանակ ու հեռացման ֆոն է ապահովում Փաշինյանի համար։
Սրա վառ վկայություններն են Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, կապված հունվարի 4-ին Փաշինյանի՝ օխլոսի համար պատրաստած՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Ի միջի այլոց հարցը հետևյալն է՝ նոյեմբերի 9-ից սկսած, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար մեղադրել է իր հորինած առասպելական «նախկիններին» այն բանում, որ բանակցությունների ընթացքում առաջարկվել է տալ 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հստակեցման և որ Ռուսաստանն էլ նույն բանն է առաջարկել...
Եվ միայն հիմա, Մոսկայում եռակողմ հանդիպումից 2 օր անց, Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը բավականին կոշտ պատասխանում է, որ այդ պնդումները, մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում՝ «Առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանների վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ», շեշտելով՝ «Առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը» և այլն: Բանից պարզվում է, որ Փաշինյանի հորինած առասպելական «նախկինների» բանակցություններում ո՛չ Շուշին տալու մասին խոսք կա, ո՛չ Հադրութը, ո՛չ էլ Նախիջևանը Ադրբեջանին կապելու մասին խոսք կա։
Ի միջի այլոց, նույն Պոպովը հայտարարում է, որ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար, մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ: Այսինքն, ուղիղ և բաց տեքստով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները տարել է փակուղի՝ տապալել է։
Դե եթե սրան էլ գումարենք Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության նախկին վարչապետ, քաղտեխնոլոգ Ալեքսանդր Բոռոդայի հետևյալ հայտարարությունը՝ «Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի ասածը, թե Ադրբեջանը չի տալիս հայ ռազմագերիներին, չի կատարում ստորագրած պայմանագիրը։ Բա Հայաստանը ինչու՞ է տվել բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին, եթե չի ստացել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Կամ ինչու՞ է վստահել Ադրբեջանի տվյալներին։ Չէ՞ որ Ադրբեջանը բազմիցս է ապացուցել հայերի նկատմամբ մեղմ ասած անբարյացակամ վերաբերմունքը։ Ինչու՞ գերիների հարցով պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ Հայաստանը չի տիրապետել գերիների ամբողջական ցուցակին։ Սա խայտառակ ոչ կոմպետենտության արդյունք է»։ Որից հարց է բխում՝ իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը տիրապետու՞մ է գերիների ամբողջական ցուցակին, թե՞ ուղղակի չի տիրապետում այդ պատճառով էլ հայտարարում է դա՝ «ԳԱՂՏՆԻՔ»։ Կամ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես որևե ցանկություն ունի գերիներին վերադարձնելու...
Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՄԱՎՐՆ ԱՐԴԵՆ ԱՐԵԼ Ու ՎԵՐՋԱՑՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾԸ ԵՎ ՄԱՎՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ... Եվ սա արդեն պաշտոնապես հայտարարում է ՌԴ-ն։ Կարծում եմ այստեղ լուրջ մտահոգություն պետք է ունենան իմքայլական պատգամավորներն ու կառավարության անդամները մի պարզ պատճառով՝ լավ Փաշինյանը հեռացավ, փախավ, թաքնվեց, ինչ-որ տեղ իրեն ընտանիքով հանդերձ ապաստանեցին, խուսափեց արդարադատությունից ու պատասխանատվությունից... ԲԱ ԴՈւ՞Ք ԻՆՉ ԵՔ ԱՆԵԼՈւ...

Այս խորագրի վերջին նյութերը