Կարծիք

16.01.2021 08:32


Եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում

Եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում

Դիտել եմ հանրային հեռուստատեսությամբ «կինդեր սյուրպրիզի» հարցազրույցը և դրան ի պատասխան՝ այսօր «Հայրենիք» ջոկատի մարտիկների ասուլիսը: Նախ հարցազրույցի մասին` ընդգծելով երեք հանգամանք.

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը շեշտում է, թե պատերազմը սկսելուն պես գնացել է Արցախ` մարտական գործողությունների վայր (կարծես թե ինքն է որոշել):

Մի՞թե պետության հատուկ ծառայության ղեկավարը ընթացող պատերազմում իր պոստում անելիք չուներ, թե՞ իր ֆանտաստիկ ունակություններն ու հավատարմությունը այլ նպատակներին ծառայեցնելու անհրաժեշտություն էր առաջացել:

-Իր խոսքերով, քանի որ դժվար էր ռազմաճակատից ղեկավարել պետության հատուկ ծառայության աշխատնքները, ուստի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ կարևորելով ռազմաճակատում մնալու անհրաժեշտությունը (կարծես թե ինքն էր որոշողը): Հընթացս մեկնաբանելով պատերազմի ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու անտրամաբանական փաստը: Դարձյալ նույն հարցն է առաջանում` կոնկրետ ի՞նչ քողարկված ու մութ նպատակներով այդպես վարվեցին:

-Հարցազրույցում անդրադառնալով պաշտոնից ազատվելուց հետո Արցախում իր վարքին ու գործողություններին՝ հինգ-վեց անգամ շեշտում է` որոշեցի այնտեղ գնալ, որոշեցի այսինչ հարցով զբաղվել, որոշեցի...,որոշեցի..... և այլն: Անհարկի շեշտելով իր չեղած ինքնուրույնությունը այդ «որոշեցիներով»՝ տրամագծորեն հակառակ արդյունքի է հասնում. այն է`զբաղվել է, մեզ համար անհասկանալի, կոնկրետ հանձնարարություններ կատարելով:

Հիմա ասուլիսի մասին.

-«Հայրենիք» ջոկատի մարտիկները, հակադարձելով նշված հարցազրույցին, ներկայացնում են կոնկրետ փաստեր ու հանգամանքներ, որոնք ոչ միայն ժխտում են երիտասարդի շարադրանքը, այլև տանում են հեռու գնացող եզրահանգումների ու գնահատականների:

Որպես քրեագետ-իրավաբանի՝ իմ կարծիքը միանշանակ է և կայանում է հետևյալում.

Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը: Ավելն է, քանի որ իրենից ներկայացնում է ցուցմունքների տեսքով ապացույցների ամբողջություն՝ կատարված առանձնապես ծանր հանցագործության` պետական դավաճանության մասին: Հետևաբար իրավասու մարմինները, հատկապես գլխավոր դատախազը և ՀՔԾ պետը, եթե անհապաղ չեն հարուցում քրեական գործ ու ձեռնամուխ լինում քննություն կատարելուն, ապա հերթական անգամ թույլ են տալիս կատարված ու շարունկվող հանցագործության նախապես խոստացված պարտակում:

Գագիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը