Նիկոլ Փաշինյանի կնոջից ու դուստրերից բացի գաղտնի Մոսկվա է մեկնել նաև նրանց որդին՝ Աշոտը. Մեդիապորտ (տեսանյութ)
Mediaport-ը տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի կնոջից ու դուստրերից բացի գաղտնի Մոսկվա է մեկնել նաև նրանց որդին՝ Աշոտը։
Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի բակից Mediaport-ին տեսանյութ տրամադրած անցորդը պնդում է, որ երեկ, կեսգիշերից հետո Աննա Հակոբյանին սպասարկող փարոսիկներով մեքենան ու անվտանգության աշխատակիցները հյուրանոց են բերել մի երիտասարդի, որը ականատեսի խոսքով՝ Աշոտ Փաշինյանն է։
«Նշենք, որ Mediaport-ը մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդել է, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ Մոսկվա մեկնելու պատճառը ՌԴ քաղաքացիություն ստանալն է։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Փաշինյաները պատրաստվում են առանձնատուն ձեռք բերել Մոսկվայի էլիտար թաղամասերից մեկում։
Հատկանշական է, որ ի հեճուկս բազմաթիվ փաստերին ու ռուսական կողմի հաստատումներին, Հայաստանի իշխանությունը շարունակում է լռել։ Փաստորեն, գերիների, անհետ կորած տղաների ճակատագրով զբաղվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը զբաղված է սեփական ընտանիքի ապագայի ու բարեկեցության հարցրերով»,-գրում է ալիքը: