Քաղաքական

15.01.2021 17:55


Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ (տեսանյութ, լուսանկար)

Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ (տեսանյութ, լուսանկար)

Գյումրիից մեկնարկեցին Հայրենիքի փրկության շարժման մարզային այցելությունները։

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հանդիպումը գյումրեցիների հետ կայացավ «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում։

Հանդիպմանը Վազգեն Մանուկյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի մասին, անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և Ադրբեջանի կողմից դրա որոշ կետերի բացահայտ խախտմանը, հայկական կողմի ոչ համարժեք քայլերին, Նիկոլ Փաշինյանի պարտվողական քաղաքականությանը, միջազգային ասպարեզում հայկական դիրքերի էական թուլացմանը։

Անդրադառնալով Հայրենիքի փրկության շարժման անելիքներին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրենց նպատակը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս սահմանադրական ճանապարհով իշխանությունից հեռացնելն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը մեկ տարվա ընթացքում երկիրը ոտքի կկանգնեցնի, կկայունացնի իրավիճակը և կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վազգեն Մանուկյանը խոսեց ժամանակավոր կառավարության հրատապ անելիքների և այն կարևոր հիմքերի մասին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի ապագայի, երկրի անվտանգության, կայունության և հզորացման համար։

Վազգեն Մանուկյանը պատասխանեց նաև գյումրեցիներին հուզող հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը