Մեկնաբանություն

15.01.2021 17:19


Մեհրիբանն ընդունեց Աննա Հակոբյանի հրավերը

Մեհրիբանն ընդունեց Աննա Հակոբյանի հրավերը

Այսօր Իլհամ Ալիևն ու իր կինը՝ Մեհրիբանն, այցելել են Շուշի: Համացանցում տարածվել են այն տեսանյութերը, որոնք նվաստացուցիչ են իրենց հայ համարող բոլոր մարդկանց համար:

Նվաստացուցիչ է այն, որ Իլհամի պես ծաղրածուն հիմա «Ռեմբո» է խաղում տեսախցիկների առաջ ու մատ թափ տալիս մեզ վրա, այն էլ՝ հայկական Շուշիից:

Է՛լ ավելի նվաստացուցիչ է այն, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի աթոռն ու սպառնում պահել աթոռն ատամներով:

Մինչդեռ Փաշինյան Նիկոլը հիմա առնվազն պետք է ցուցմունք տալուց լիներ ու պատմեր, թե ինչպես հաջողացրեց 5 միլիարդ դոլարի գործարքը, ովքեր են իր հանցակիցները, ինչ թշնամական ցանց է գործում Հայաստանում և այլն:

Ի դեպ, Մեհրիբանը Շուշի այցելելով փաստացի ընդունել է 2,5 տարի խաղաղության քարոզի տակ պատերազմ ու պարտություն նախապատրաստողներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ հրավերը:

Ինչպես հայտնի է, Աննա Հակոբյանն այս իշխանության սորոսաթուրքական շրջանակների պատվերով հրավիրում էր Մեհրիբանին Ղարաբաղ՝ մուղամ լսելու: Փաստն այն է, որ Աննան ու իր ամուսինն ամեն ինչ արեցին, որ Ղարաբաղում Մեհրիբանը մուղամ լսի, պղծի իր ներկայությամբ «դժգույն ու դժբախտ» քաղաքը:

Եթե Փաշինյանին հայ ժողովուրդը մի քիչ էլ հանդուրժի վարչապետի աթոռին, ապա Մեհրիբանն ու Էրդողանի կինը կարող են մուղամ լսել արդեն Երևանում: Ու սա էպատաժային կանխատեսում չէ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը