Քաղաքական

15.01.2021 16:40


Չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ, սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ, սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է․ Արման Թաթոյան (տեսանյութ)

Ադրբեջանում հայատյատությունը ոչ միայն չի նվազում, այլև նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմիների կողմից, խրախուսվում է մշակութային գործիչների կողմից և լայն աջակցություն է ստանում հասարակության մեջ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը:

Նա նշեց՝ ավելին, պատերազմական հանցագործությունները, որ կատարում էին ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից, նրանք օգտագործում են նույն այն բառերը, ինչ Ադրբեջանի բարձրագույն իշխանական մարմինները:

«Ամբողջ հարցն այն է, որ մենք այս հայատյաց քաղաքականության հիմքերը, արդյուքնները պետք է այնպես անենք, որ հասանելի լինեն միջազգային մարմիններին: Հրապարակված ՄԻՊ զեկույցները ուղարկվել են միջազգային իրավասու բոլոր մարմիններին»,-ասաց նա:

Հարցին՝ մոսկովյան այցից հետո ռազմագերիների մասին որոշում էինք սպասում, ի՞նչ կասի դրա մասին, Արման Թաթոյանը նշեց, որ մոսկովյան այցն իրեն չի առնչվում: «Կարող եմ ասել, որ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս հարցը հեռու պահեն իրավական ատյաններից: Մենք դա չպետք է թույլ տանք, ակնհայտ է, որ ռազմագերիների հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի և չի կարող ունենալ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հարցի պրոցես է և պետք է ապահովել նրանց վերադարձը, չպետք է թույլ տանք, որ այն կապեն ստորագրված հայտարարության հետ»,-հայտարարեց ՄԻՊ-ը:

Ինչ վերաբերում է Սյունիքում սահմանների որոշման գործընթացին, ապա Թաթոյանը ևս մեկ անգամ նշեց, որ դրանք ընթանում են մարդու իրավունքների խախտումներով: «Մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատանքներ, իրավական պատշաճ հիմքեր, մենք չենք կարող այս կերպ՝ մեխանիկական մոտեցումներով մեր սահմանները որոշել, սա առնչվում է մարդու իրավունքների հետ: Խոսքը թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի մասին է: Նախապես պետք է հաշվարկներ արվեն մեր քաղաքացիներից քանիսն են տուժելու, քանիսի բնակարանն է մնում, քանիսը չեն կարող իրենց հողատարածքներից օգտվել, այս բազան պետք է ունենայինք, հետո սահման որոշեինք»,-ընդգծեց Թաթոյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը