«ԼՂ զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը մինչ մարտի 1-ը կներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը». Զախարովա (տեսանյութ)
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցերով աշխատանքային խումբը պետք է մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի միջազգային փոխադրումների կազմակերպման համար տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկ: Այս մասին ուրբաթ օրը ավանդական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն պետք է հավաքվի մինչև այս ամսվա վերջ, և մինչև այս տարվա մարտի 1-ը ներկայացնի միջոցառումների ցուցակ, որոնք վերաբերում են միջազգային տրանսպորտի կազմակերպման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնմանը և կառուցմանը»,-ասել է նա:
Ըստ Զախարովայի, ենթադրվում է, որ աշխատանքի առանցքային ոլորտներում կստեղծվեն փորձագիտական ենթախմբեր, որոնք կզբաղվեն բովանդակային հարցերով:
«Կասկած չկա, որ այդ նախագծերի իրագործումից կշահեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը, և՛ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կապահովվեն բոլոր պետությունների շահերը: Մասնավորապես, Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային մուտքի հնարավորություն կունենա դեպի Ռուսաստան և Իրան, տրանսպորտային հաղորդակցությունը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով»,-եզրափակել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում անցկացվել են եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, որից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունների ապաշրջափակում:

Աղբյուրը՝ tert.am