«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...» նիկոլն ու չստիկներն ինչի՛ տեղ են դրել իրենց կռապաշտներին
Հրանտ Մաթևոսյանի խոր ու դիպուկ խոսքն իսկը է՛ս օրվա վրա է ասված. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես,
անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում
կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»:
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց լայն կամ ընդգրկուն վերցրած՝ մեր հանրային հիշողությունը ծայրահեղ հիվանդ է, եթե ոչ՝ մահամերձ: Այնքան վատ վիճակում է, որ Մաթևոսյանի հանգույն ասած՝ հրե՜ն, բաց մեդիա դաշտում որոճում է, մինչդեռ իր ապագան, այդ ապագան ստեղծելիք սերնդի սերուցքը իր իսկ աչքի առաջ երեկ մորթել են: Մորթել են թուրքերը՝ ներսի իրենց հանցագործակցի՝ նիկոլ փաշինյանի ու նրա մանկլավիկների գործուն ու անթաքույց աջակցությամբ:
Հաստա՛տ, մեր հանրային հիշողությունը խաթարված է:
Հադրութն ընկավ, ավելի ճիշտ՝ «տարօրինակ պատերազմով» նվիրեցին թշնամուն: Ու ոմանք Հադրութից չեն խոսում, նկատե՞լ եք:
Նկատե՞լ եք, որ արդեն Շուշիից էլ չեն խոսում: Միայն Ալիևն է պարբերաբար հիշեցնում Շուշիի մասին:
Նկատե՞լ եք, որ Արցախից էլ չեն խոսում արդեն: Հատկապես նիկոլը. ինքն Արցախի հարցերը լուծել, պրծել է:
Նկատե՞լ եք, որ արդեն բանակից էլ չեն խոսում:
Նկատե՞լ եք, որ արդեն չեն խոսում նաև Շուռնուխից ու Որոտանից:
Շուտով կսկսեն չխոսել Սյունիքի մասին: Շուտով անգամ ձեր զավակից չեն խոսելու, եթե անգամ ձեր աչքի առաջ, ձեր դռան շեմին նիկոլը մորթել տա:
Իսկ խոսում են նրանից, որ թողնեք ու արտափախչեք ռուսաստաններ կամ բելգիաներ:
Խոսում են Նախիջևանով Դերբենտ հասնելուց:
Խոսում են թուրքական աԲրանքի առուտուր անելուց...
Զավակներիդ երեկ մորթել են, բայց որոշ շրջանակների ուզածը, պարզվում է՝ թուրքական քրջուփալաս արածելն է, սրա-նրա առաջ նոքյարություն անելն ու քամակը մաքրելը...
Թո՛ւհ, ձեզ մարդ ասողին:
Ո՞վ է հիմա հիշում, որ ընդամենը 60 օր առաջ, ընդամենը 44 օրվա ընթացքում մի քանի հազար հայ ու Հայաստանի քաղաքացի է սպանվել կռապաշտներիդ երկրպագած հերձվածողի հրահրած «տարօրինակ», եթե իր բառերով չասենք՝ «պայմանավորված պատերազմում»:
Պողոսներիդ երկրպագած փաշալիևի ստորագրած կապիտուլյացիայից անցել է օրացուցային 2 ամիս և 1 շաբաթ: Ու այդ բիոզանգվածից միայն այն տխմար մանթրան է լսվում, թե՝ «վո՜ւյ, ամա՜ն, հանկարծ նախկինները չգան...»:
Անցել է 60 օր և էլի՝ 7 օր, իսկ ապիկարների այս հակահայ կառավարությունը դեռևս պաշտոնապես չի հրապարակել իր իսկ «դասավորած» պատերազմի ընթացքում մեր ունեցած զոհերը թիվը, զոհվածների անունները:
Չի հրապարակել վիրավորների թիվը:
Չի հրապարակել անհայտ կորածների և գերի ընկածների թիվը:
Այս հակահայ ու մարդկային ոչինչ չունեցող իշխանությունը լկտիաբար մտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրպանը, բայց մինչև այսօր լումա առ լումա հաշվետվություն չի ներկայացրել, թե ինչպես ու ինչի վրա է ծախսել գրպանած գումարները, որ աշխարհով մեկ հայերը հանգանակել էին ամենևին էլ ո՛չ փաշինյանի ու նրա բթամիտ տզրուկների պարգևավճարների համար:
Ո՞ւր է հաշվետվությունը առ այն, թե պատերազմի ընթացքում Ռուսաստանի մատակարարած զենք-զինամթերքի դիմաց Հայաստանը ի՞նչ ծավալի ֆինանսական պարտավորություն է ստանձնել, պարզ ասած՝ պարտք: Ո՞վ և ո՞նց է փակելու այդ պարտքը: Գուցե նիկոլն ու աննա՞ն՝ ալիև-փաշաևներից, ըստ գերհամառ լուրերի, ստացած «30 արծաթի» հաշվին:
Մինչդեռ, նիկոլն ու չստիկներն արդեն բոլորովին այլ թեմաներ են նետում դաշտ, «անջատված» հոտն էլ որոճում է: Թե բա՝ թուրքերի հետ առուտուր, երկաթգիծ, կոմունիկացիա, խաղաղ համակեցություն, թուրքական ներդրումներ...
...Վերջին շրջանում հաճախ է շրջանառվում այն լուրը, թե նախքան պատերազմը մի 1500 ադրբեջանցի գրոհայինի ՀՀ անձնագրեր են տրամադրվել: Հասկանալի է՝ ապօրինի:
Իսկ ինձ թվում է, որ տասնամյակներ շարունակ ու հարյուր հազարավոր թուրք-ադրբեջանցիների, ի դեպ, լրիվ օրինական հիմունքներով, Հայաստանի Հանրապետության անձնագրեր են տրվել...
Կամ էլ, ինչպես Մաթևոսյանն է ասել «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...»: Ինքնաջոկեք, թե դուք ո՛րն եք:

Արմեն Հակոբյան