Կարծիք

15.01.2021 15:43


Օնի՛կ, արդյոք քո ու քո գեներալների մոտ համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ, թուղթը դնել սեղանին, ասել՝ ստորագրի՛ր և հեռացի՛ր․ Գաբրելյանով

Օնի՛կ, արդյոք քո ու քո գեներալների մոտ համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ, թուղթը դնել սեղանին, ասել՝ ստորագրի՛ր և հեռացի՛ր․ Գաբրելյանով

Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

Ես իշխանություններից որևէ մեկին հարց չունեմ։ Մնացել է մեկը՝ Օնիկ Գասպարյանը։ Ինձ հարյուրավոր մարդիկ են ասում, թե դու ինչ ռազմիկ ես, պարկեշտ զինվոր, համարձակ հայրենասեր։ Դե օկ։ Ահա տեսնում ես, Օնի՛կ, Ալիևի այս ֆոտոշարքը։ Արդյոք քո ու քո գեներալների մոտ, որոնք անվերապահորեն լսում են քեզ, համարձակություն չկա՞ մտնել դավաճանի աշխատասենյակ, թուղթը դնել սեղանին, ասել՝ ստորագրի՛ր և հեռացի՛ր:

Դրանից հետո հայտարարիր ընտրությունների մասին: Ասա՝ ինձ իշխանություն պետք չէ: Ինձ հայրենիք է պետք:

Ախր չի՛ կարելի սա այլևս հանդուրժել։

Այս խորագրի վերջին նյութերը