Քաղաքական

15.01.2021 14:12


Նախկին ոստիկանապետն, ով այժմ Պաշտպանության փոխնախարար է, տեղյակ չէ՝ որ ոլորտներն է համակարգելու ՊՆ-ում

Նախկին ոստիկանապետն, ով այժմ Պաշտպանության փոխնախարար է, տեղյակ չէ՝ որ ոլորտներն է համակարգելու ՊՆ-ում

Օրեր առաջ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքով քննություն է իրականացվում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանն, ով այժմ զբաղեցնում է Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Հարցին՝ խաղաղապահները տեղյակ պահվե՞լ են այս դեպքի մասին, նա խնդրեց իրեն տալ հարցեր այն շրջանակում, որից առավել մանրամասն է տեղեկացված։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊՆ ո՞ր ոլորտից հարցեր տան, փոխնախարարն էլ պատասխանեց. «Ես այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու, ոլորտային կարգավորումները դեռ այս պահին տրված չեն, ծանոթանում եմ ՊՆ այն խդիրներին, որոնք ես կարող եմ ճիշտ ընկալել ու արդյունավետ կիրառել»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը