Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՄարիաԶախարովան:
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում»,-ասաց Զախարովան:
Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգի այլ հարցեր:
Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: