Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը խնդրեց Սերժ Սարգսյանին երկխոսել իրենց հետ այնպես, ինչպես ժամանակին Եղիազար Այնթապցին էր վարվել էջմիածնական միաբանների հետ՝ արդեն իսկ պարզ էր, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը մի օր «օդում» բռնելու է հաճախորդացման պատրաստ «արմատականներին»։ Ճիշտ է, նա միանգամից չարձագանքեց «միաբաններին», այլ մի քիչ սպասեց, որպեսզի գին գցի, բայց գործարքն ամեն դեպքում կայացավ։
Հիմա արդեն «միաբանների» հաճախորդացումն ամբողջությամբ դրսևորվում է։ Իսկ «երկխոսության» առարկան հետևյալն է. Սերժ Սարգսյանը թույլ է տալիս «ընդդիմադիրներին» գրավել Ազատության հրապարակը, հետո նաև առանց «գրավման» օպերացիայի մտնել այնտեղ, հանրահավաքում մի թեթև քննադատել իրեն, բայց չափի մեջ, որից հետո անցնել բուն թեմային և հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր դուրս են սերժա–լևոնական «երկխոսությունից»։ Ըստ այդմ թիրախավորվում են Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն, բոլոր մյուսները և, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը։ Մի խոսքով բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի համար պոտեցյալ վտանգ են ներկայացնում։
Այս պահին հաճախորդները մասնագիտացել են Ռոբերտ Քոչարյանի վրա, ով հարցազրույց էր տվել ու քարեր նետել թե՛ Սարգսյանի, թե՛ Տեր–Պետրոսյանի բոստանը։
Տեր–Պետրոսյանի թիմը, սերժա–լևոնական տիրույթի գրչակները, մանր ժուլիկները, գռդոնչիներն ու մյուս ժողգործիքներն ակնհայտորեն ոգևորվել են Քոչարյանի հարցազրույցից, քանի որ աշխատանքի «ֆռոնտ» են ստացել։ Չլիներ այդ հարցազրույցը՝ նրանք ստիպված պետք է Սերժի «հրաժարականը» պահանջեին ու վիրտուալ տարածքներում միանային ոչ պակաս վիրտուալ մի նստացույցի, իսկ այժմ ահա ինքնադրսևորվելու հսկայական հնարավորություններ կան, գրողը տանի...
Վերջին երկու–երեք օրերին երբ հետևում ես Տեր–Պետրոսյանի թիմակիցների հայտարարություններին, հարցազրույցներին, ինչպես նաև ընթերցում ես լևոնական (փաստացի՝ փեսայական) կոչված մամուլի միջոցների հրապարակումներին՝ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ–ում իշխանությունը ՀԱԿ–ն է, որը հակադարձում է ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում պետությունը և ՀԱԿ–ականները, որպես փողոցային ընդդիմադիրներ, քննադատում են իշխանությանը։
Ասածս այն է, որ Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած իշխանությանը նույնպես քննադատություն կար Քոչարյանի հարցազրույցում, լռություն է պահպանում ու իշխանության ներկայացուցիչներն էլ չեն մեկնաբանում երկրորդ նախագահի խոսքերը, բայց դրա փոխարեն այդ գործն անում են ՀԱԿ–ական գործիչներն ու չափից շատ «անկախ« պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Սա ձեզ ինչ որ բան չի՞ հիշեցնում։ Դհոլի պատմությունը հիշեցի՞ք։ Այո, ճիշտ եք, ես էլ էի այդ բանը մտքովս անցկացնում։
«Արմատական» հաճախորդներն այժմ այնպես են լծվել Սերժ Սարգսյանի թասիբը պահելու և նրա փոխարեն Քոչարյանին պատասխանելու գործին, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի քաղաքական կյանքում ժողգործիքագիտության և, մասնավորապես, դատարկդհոլագիտության դերի մասին մեր պատկերացումներն էական փոփոխության կենթարկվեն։
Հարցն այն չէ, թե ով ինչ կարծիք ունի Քոչարյանի ասածների կամ արածների վերաբերյալ։ Սա այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ բացահայտ է դառնում Ս. Սարգսյան– Լ. Տեր–Պետրոսյան «երկխոսության» բուն առարկան, այն է՝ տերպետրոսյանականները (գումարած՝ «միամիտ» լոռեցին) խաղում են ժողգործիքի դեր և պահանջում են ... Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ դրա դիմաց ստանալով հաստիքային ընդդիմություն դառնալու երաշխիքներ։
Բայց «երկխոսության» մեջ կա նաև մեկ այլ հանգամանք. դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «միաբաններին» կարողացել է համոզել, որ եթե իրեն շատ ճնշեն, ապա Քոչարյանի վերադարձի հավանականությունը կմեծանա, ուստի Տեր–Պետրոսյանը պետք է բավարարվի հաստիքային ընդդիմության իր դերով ու համակերպվի Սարգսյանի նախագահության փաստի հետ։ Այդպիսով՝ Սարգսյանը «բռնել» է Տեր–Պետրոսյանի վախը և հիմա հանգիստ կարող է հետևել, թե ինչպես են իր փոխարեն Քոչարյանի դեմ կռիվ տալիս «միաբանները»։ Ընդ որում՝ Տեր–Պետրոսյանին դրանում համոզելը մեծ ջանք չէր էլ պահանջում։ Նա բազմիցս է ցույց տվել ու հայտարարել, որ ավելի շատ պայքարում է պաշտոնաթող Քոչարյանի, քան ՀՀ ներկա նախագահի դեմ։ Ահա և փոխշահավետ գործարքի, կամ ինչպես ընդունված է ասել «շախմատի» ողջ իմաստը։ Իսկ թե այդ ընթացքում քանիսը կդհոլանան, իսկ քանիսը կզուռնայանան՝ արդեն էական չէ։ «Արվեստը» զոհեր է պահանջում, իսկ «շախմատը»՝ պեշկաներ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի Վիկտոր Դալլաքյանի մասով ու նրան միառժամանակ հետ պահի մարտի 1–ի թեմաներով ելույթ ունենալուց ու ՀՀԿ «ճկուն» նախագահին ինքնամոռաց պաշտպանելուց։ Բանն այն է, որ «միամիտ» լոռեցին, այսպես ասած, խաղեր է տալիս. Երևանում հիանում է Սերժով, իսկ ահա Վանաձորում նրան ներկայացնում որպես փառամոլ (նաև՝ խաղամոլ) ու կաշառակեր Եղիազար Այնթապցուն հիշեցնող մեկը (տե՛ս http://7or.am/archives/58286)։
Ի դեպ, ՀՀ դատախազությունը պետք է այս տեսանյութն ընդունի որպես Սերժ Սարգսյանի հանցագործության մասին հաղորդում, կամ էլ պատժի Դալլաքյանին որպես զրպարտիչ։
Հաճախորդների շքահանդես