Լրահոս

14.04.2009 15:42


Ինչո՞վ են զբաղված «Ժամանակ»–ի նախկին լրագրողները

Բոլորովին վերջերս «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Սուրեն Սուրենյանցը և մի խումբ լրագրողներ դիմում էին գրել և ազատվել աշխատանքից։ Թե այս պահին լրագրողներն ինչո՞վ են զբաղվում, Սուրեն Սուրենյանցը պատասխանել է.

-Արտակ Եղիազարյանը «Հայք»-ում է, Արման Գալոյանը փնտրտուքի մեջ է, բայց այսօր-վաղը կհստակեցնի, Գայանե Նազարյանը զբաղված  է համալսարանում իր գիտական թեզի հարցերով, Մարինե Բաղդագուլյանն աշխատում է «Չորրորդ իշխանությունում», որքանով տեղյակ եմ Մարինե Խառատյանը և Հեղինե Մանուկյանը վերադարձել են «Ժամանակ» օրաթերթ։

Ս. Սուրենյանցը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվելիս իրենք բոլորն էլ աշխատավարձի վերջնահաշվարկը ստացել են։

 

Այս խորագրի վերջին նյութերը