Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը:
Միաժամանակ, Էրդողանը պատվաստվելու լուրը հաստատել է իր թելեգրամյան ալիքում: «Ես պատվաստում անցա»,-ասել է Էրդողանը՝ գրառմանը ավելացնելով «սմայլիկ»:
Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ