Լրահոս

14.01.2021 20:43


Միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ. Յունիվերս

Միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ. Յունիվերս

Լեզուների բարձրակարգ դասավանդում, մրցունակ կադրերի պատրաստում, միջազգային վկայական տրամադրում «Յունիվերս»լեզվի կենտրոնի կողմից

Աշխարհի հետ գրագետ և անկաշկանդ հաղորդակցվելու լավագույն ճանապարհը լեզուների իմացությունն է: Այս սկզբունքով արդեն շատերն են առաջնորդվում: «Յունիվերս» լեզվի կենտրոնում (ULC) յուրաքանչյուրին հաջողության հասցնելու նպատակը դառնում է առաջնահերթություն: Այստեղ ջանք չեն խնայում կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ գրանցելու համար:

«Յունիվերս» լեզվի կնետրոնը գործում է 2016 թ-ից: Գործունեության 5 տարիների ընթացքում կենտրոնն առաջարկել ու իր ուսանողներին մատուցել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորագույն մեթոդներով լեզուների ուսուցում, թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ:

Կենտրոնում ուսուցանվում է գերմաներեն, անգլերեն և ռուսերեն:

138450172_1255610311499356_4350083121956192654_n

139196198_2585621001738846_7117788478263876760_n

Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ, ինչպես նաև անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP), բիզնես անգլերեն, բիզնես գերմաներեն, բժշկական գերմաներեն, անգլերեն և գերմաներեն պատանիների համար, միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`

TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:

«Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի դասընթացներ, որոնք վերապատրաստման դասընթացներ են անգլերենի ուսուցիչների համար: Ունենք տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 120, 140, 150, 180, 190 ժամ: Այն միջազգային սերտիֆիկատ է, որը հնարավորություն է տալիս նաև աշխատանքը շարունակել արտերկրում»,-ասում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:

Խոսելով կենտրոնի առավելությունների մասին, հարկ է նշել, որ կենտրոնը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ` ընդունարաններում և ռեստորաններում աշխատողների, բարմենների և տնային աշխատողների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար` տրամադրելով նրանց անգլերեն լեզվի սերտիֆիկատներ: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն, մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ և PR: Դասավանդող մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ:

138592182_1374705349532204_8187651282064733705_n

139349822_451994709149803_8323907672010572088_n

«Յունիվերս» կենտրոնի առավելությունները շատ են: Եվս մեկայն է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների ու հրատարակչությունների հետ, ունի մեծ ու հարուստ գերմաներեն գրականություն:

Կենտրոնում ուսանելուց հետ տրվում է միջազգային կարգի սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ ախարհում:

Գաղտնիք չէ, որ հաջողության հասնելու լավագույն միջոցը քրտնաջան աշխատանքն է, իսկ երբ այդ աշխատանքին գումարվում է նաև կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքները, գերազանց արդյունքը երաշխավորված է: Կենտրոնի փորձառու մասնագետները դասախոսներ են, ովքեր ունեն, CELTA, TEFL, TESOL և այլ համարժեք որակավորումներ:

138648963_680719712621994_5948253454379166440_n

139349822_451994709149803_8323907672010572088_n

«Մեր կենտրոնում չափազանց պահանջկոտ են մասնագետների մասնագիտական որակների նկատմամբ: Աշխատանքի ընդունվելուց մասնագետները երկար փուլ են անցնում, երկար ժամանակ է պահանջվում նաև մինչ առաջին ուսանող ունենալը: Անընդհատ վերապատրաստում ենք, ստեղծում ենք փորձնական խմբեր` աշխատակիցներից կազմված, նրանք անցնում են դասընթացներ և կատարելագործում են իրենց հմտությունները: Իսկապես մեծ ներդրում ենք ունենում մասնագտեների մասնագիտական որակների բարելավման վրա: Մասնագետները վերապատրաստման ու փորձաշրջանի ողջ ընթացքում վարձատրվում են»,-ընդգծում է Քրիստինե Մկրտչյանը:

138648963_749998688975029_3735207490014643540_n

ULC-ն հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից: Կենտրոնը նաև բարեգործական և սոցիալական ծրագրեր է իրականացրել` նպաստելով արվեստի և մշակույթի տարածմանը:

Կարևորելով Հայաստանում կրթական ծրագրերի առաջխաղացումը, կենտրոնում նաև անվճար թրեյնինգներ են անցկացվել թեˊ անգլերեն, թեˊ գերմաներեն լեզուներով, որտեղ ուսանողները կարողացել են շփվել դասերից դուրս` կատարելագործելով գիտելիքները: Թրեյնինգների ժամանակ քննարկումներ են ծավալվել տարբեր թեմաների շուրջ, դրանցից մեկի դեպքում, օրինակ, գերմանացի մի հեղինակի աշխատանքի շուրջ էր կազմակերպվել քննարկումը: Ընթացքում կապ է հաստատվել անմիջապես հեղինակի հետ, ում ուսանողները ուղղել են հարցեր:

138893523_313029330129910_2766813538986039121_n

139351979_405978103962621_8155473312556646792_n

«Յունիվերս» կենտրոնում նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվում: Կորպորտաիվ փաթեթներով վերապատրաստվել են ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ կազմակերպությունների աշխատակիցներ:

Կենտրոնում կարող են ուսուցում ստանալ բոլորը`առանց տարիքային սահմանափակման: Արագ ու առավելագույն արդյունքի հասնելու համար այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Յուրաքանչյուր սովորող ընդգրկվում է համապատասխան խմբում` հաշվի առնելով գիտելիքների մակարդակը:

139018233_730409777640360_6165604151590533608_n

Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված միջավայրը տրամադրում է սովորելուն: Լեզվի կենտրոնում պատերն անգամ կրում են ուսուցանվող լեզվի երկրի շունչը` գերմանական գարեջրից ու ֆուտբոլային ակումբի հուշանվերներից մինչև ամերիկյան թևավոր խոսքեր ու կարևոր բանաձևեր:

139051836_452368072801194_4842438891172831523_n

139431997_400962474541290_1513440107767721234_n

Այստեղ նաև հատուկ զեղչեր են գործում, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրամադրվում է 10-20 տոկոս զեղչ:

Լավագույն կապիտալը գիտելիքն է` ULC-ի կարգախոսն էլ խոսում է ընկերության արժեքների մասին:

139079662_1054647775037956_4699255502819904672_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը