Աշխարհ

14.01.2021 21:10


Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում

Թուրքիայում վերջին տասնամյակի ամենախիստ երաշտն է. Ստամբուլի ջուրը կսպառվի մոտ 45 օրում

Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը:

Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:

Իզմիրը և Բուրսան ՝ Թուրքիայի հաջորդ երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված: Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը