Կարծիք

14.01.2021 18:12


Երբ երկրի ամենաառանցքային ուժային համակարգի՝ ԱԱԾ-ի պետը չգիտի, թե ոնց ա աշխատում այդ համակարգը

Երբ երկրի ամենաառանցքային ուժային համակարգի՝ ԱԱԾ-ի պետը չգիտի, թե ոնց ա աշխատում այդ համակարգը

Երբ երկրի ամենաառանցքային ուժային համակարգի՝ ԱԱԾ-ի պետը չգիտի, թե ոնց ա աշխատում այդ համակարգը ու արդյունավետ աշխատացնելու պարագայում ինչերի կարելի է հասնել, եւ այդ պարագայում պատերազմի ժամանակ գտնում է իր համար ամենաանշառ լուծումը՝ մեկնում ա Արցախ՝ Արայիկ Հարությունյանին թիկնապահություն անելու, երբ դուզդուրան ինքնաձիգին անգամ չի տիրապետում, բա այդ պարագայում ուզում էիք այս պատերազմը այլ ավարտ ունենա՞ր։ Ընդ որում, երբ քեզ դնում ես քո երազած կինոյի տղու տեղ, ապա գոնե մինչեւ վերջ մնա Շուշիում ու զոհվի, ոչ թե հպարտորեն պատմի, թե բա այնտեղից ոսկին չեմ ցրել, Սեյրան Օհանյանի հետ նույն ավտոյով ենք թռել։

Շուշին էլ ընկավ, Ղարաբաղն էլ ընկավ, քանի որ մի ստվար հատված զբաղված էր իր անձի համար իր ապագա քաղաքական կարիերայի համար ռազմահայրենասիրական լեգենդների ստեղծումով, իսկ կենդանի թուրք տեսնելուց հետո՝ բարեհաջող ծլկելով: Այդքանից հետո գոնե մոռացեք Արցախի տեղն ու անունը, սեփական ոչնչությունը գովազդելու այլ ցուցանակ գտեք...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը