Քաղաքական

14.01.2021 16:27


Ասում էիր՝ ամեն ինչի համար պետք է հաշվետու լինես, ժողովուրդը քեզ չէր լիազորել Մոսկվա գնալ, օդանավակայանի ճանապարհ էր փակել, մկան նման գաղտնի ճանապարհներով գնացիր. Գ. Պետրոսյանը՝ Փաշինյանին

Ասում էիր՝ ամեն ինչի համար պետք է հաշվետու լինես, ժողովուրդը քեզ չէր լիազորել Մոսկվա գնալ, օդանավակայանի ճանապարհ էր փակել, մկան նման գաղտնի ճանապարհներով գնացիր. Գ. Պետրոսյանը՝ Փաշինյանին

Ես քննադատել եմ մեր նախկին բոլոր ղեկավարներին, բայց այս լեքսիկոնով չեմ խոսել, Փաշինյանը արժանի էր դրան: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ հրապարակային գործիչ լինելու պնդումներին՝ նա նշեց, որ այսօր Փաշինյանը դարձել է ամենագաղտնի գործիչը: «Ժողովրդի հետ խաղում է «պախկվոցի», օրնիբուն հրապարակայնությունից ես խոսում, դու գնացել ես հայ ազգի համար պատասխանատու փաստաթուղթ ես ստորագրել, ինչի՞ ես ստիպում հայ ժողովրդին դառնալ գուշակ, կանգնի, մարդավարի լեզվով ասա: Բա ասում էիր ամեն ինչի համար պետք է հաշվետու լինել, ժողովուրդը պետք է ամեն ինչ իմանա, ժողովուրդը պետք է լիազորի, որ խոսես: Ժողովուրդը քեզ չէր լիազորել, որ գնաս, օդանավակայանի ճանապարհը փակել էին, մկան նման գաղտնի, չգիտեմ ինչ պատերի, պլենտուզների տակով գնացիր»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Փաշինյանը գնացել է Մոսկվա ու խայտառակվել: «Իմիջայլոց, նա սափրվել էր: Դու ամոթ չունե՞ս, քեզ նույնիսկ զանգում ասում են՝ ինչ տեսքով գնաս այնտեղ, սա գետինը մտնելու բան է: Ես անկեղծ եմ ասում, չեմ չարախանդում, մեր ազգի ամոթն է այս անձնավորությունը»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով Փաշինյանի կադրային քաղաքականությանը՝ Պետրոսյանը նշեց, որ նա այնքան ապիկար է, այքան հին-նոր, հեղափոխական-հակահեղափոխական արեց, որ այսօր կադր չունի, Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին է բերում: «Ես Ջհանգիրյանի հանդեպ հարգանք ունեմ, նա իմ դասախոսն է, բայց այստեղ անձի խնդիր չէ, այլ երևույթի: Դու ասում ես հին-նոր, դու ու Ջհանգիրյանը նո՞ր եք, մենք հի՞ն ենք: Դու չե՞ս ամաչում»:

Ճշտող հարցին՝ այսինքն կադրերի պակաս ունի՞, որ նման մարդկանց է բերում, նա ասաց. «Հիմա ձեզ թվում է՝ այդ դավաճանի հետևից ամեն մեկը պատրա՞ստ է գնալ. կա կադրերի սղության խնդիր և կա արժանապատվության խնդիր»:

Պետրոսյանն ընդգծեց. «Այս մարդն ամոթ չունի, մի վարչապետ, որ չկարողանա իր երկրի մարզ այցելի, եկեղեցի չեն թողնում իրեն, մտավորականը, գիտնականը, արվեստագետը, բանվորը մերժում է. այս մարդը մեր կյանքը վերածել է դժոխքի, այսօր մարդիկ ուրախություն էլ չեն կարողանում տոնել: Էդքան երեխա գնաց, իր կյանքը վտանգեց, դու էլ Ռուսաստանում քո կյանքը վտանգեիր, ասեիր՝ ես հենց հիմա այստեղ նստած ի լուր աշխարհի պնդում եմ, որ մեր հայրենիքի մի մասը բռնազավթվել է թուրքի կողմից, թող էնտեղ քեզ սպանեին, եթե հերոս ես: Դու էսօր ի՞նչ երեսով ես նիստի գնացել, չե՞ս ամաչում: Երեկ էլ ասել է՝ շարունակական բնույթ են կրելու էս հանդիպումները, ի՞նչ շարունակական, դու ինչ կարողացել ես, տվել ես»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը