Քաղաքական

14.01.2021 16:24


Ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից և միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից և միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը դուրս է եկել համակարգից և միացել վարչապետի հրաժարականի պահանջին:

Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական–քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»:

Այս խորագրի վերջին նյութերը