Եթե ադրբեջանցիները բերեն Էյվազլուում դնեն մաքսակետ, ասեն, որ Հայաստանից եկող բեռնատարներն էդտեղ պիտի մաքսազերծվեն, նոր գնան Մեղրի, մենք ի՞նչ ենք անելու. քաղաքագետ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգության հարցին անդրադառնալիս՝ հորդորում է չմտնել իշխանական դիսկուրսի դաշտ ու Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի սահմանները կոչել «դե ֆակտո սահմաններ»:
«Ընդունելով, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը ու Քաշաթաղի շրջանն այս պահին ժամանակավորապես օկուպացված են Ադրբեջանի կողմից, մենք պիտի ընդունենք, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի սահմանները դե ֆակտո սահմաններ են: Չմտնենք այն իշխանական դիսկուրսի տակ՝ «դե, դա արդեն սահման է, ու վերջ»»,-նշեց քաղաքագետը:
Էդգար Էլբակյանի խոսքով՝ Տավուշում և Նախիջևանյան հատվածում պատերազմի արդյունքում փոփոխություն չի եղել, և հայկական զինված ուժերը քիչ թե շատ պահպանում են իրենց նախապատերազմական շրջանի մարտունակությունը, ու այնտեղ այն վիճակն է, որը կար պատերազմից առաջ:
«Ինչ վերաբերում է Գեղարքունիք-Սյունիքյան հատվածին, մենք փաստացի ունեցանք մի վիճակ, երբ Հայաստանը կապիտուլյացիայի հետևանքով չկարողացավ իր սահմանների թեկուզ այն տարածքով, որ ինքն ընդունում է, թեպետ Հայաստանին փաստացի պարտադրվեց, որ ինքը ստիպված լինի ընդունել այդ սահմանները, սեպտեմբերի 26-ին, չգիտես ինչու, ոչ մեկը չէր ասում, որ Տեղ գյուղից արևելք ամեն ինչ Ադրբեջան է, այդ ժամանակ Տեղ գյուղից արևելք ամեն ինչ Արցախ էր: Այսինքն՝ Հայաստանին պարտադրվեց, որ ընդունվի խորհրդային ժամանակաշրջանի տրամաբանությունը, բայց տրամաբանությունից զատ՝ փաստացի նաև Հայաստանը ստիպված եղավ ընդունել սովետական շրջանի դեմարկացիոն իրականությունը, այսինքն՝ այն, ինչ կա սովետական գլխավոր շտաբի քարտեզում»,-ասաց Էդգար Էլբակյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ճիշտ են այն մասնագետները, որոնք պնդում են, որ միջպետական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան արվում է միջպետական հանձնաժողովով: Անդրադառնալով սահմանների որոշման հարցին՝ վերջինս նշեց, թե կա երկու տարբերակ: Նախ, երբ երկու կողմն են բարիդրացիական մթնոլորտում որոշում սահմանները, և 2-րդ, երբ մի կողմին ենթարկում են կապիտուլյացիայի ու «ասում են՝ «այ հիմա մենք կորոշենք քո սահմանները», ցավոք, մեր դեպքում եղավ այդպես»:
Սահմանների որոշման խնդիրը, ըստ Էլբակյանի, անվտանգային խնդիրներ է ստեղծում թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում:
«Մենք կորցրել ենք Երևանից դեպի Հայաստանի հարավ տանող ճանապարհի հանդեպ սուվերենությունը… Հիմա եթե ադրբեջանցիները բերեն Էյվազլուում դնեն մաքսակետ, մենք ի՞նչ ենք անելու: 1 կմ էլ չի, երևի կես կմ է, մի քանի հարյուր մետր, բայց ասեն, որ Հայաստանից եկող բեռնատարներն էդտեղ պիտի մաքսազերծվեն, նոր շարունակեն ճանապարհը դեպի Մեղրի: Ոչ մի բան Հայաստանն ի վիճակի չէ անել, որովհետև հայտնվել է այդ իրավիճակում»,-ասաց նա:
Նշենք, որ հենց Էյվազլու-Որոտան հատվածով է անցնում Գորիս-Կապան-Մեղրի-Իրան միջպետական ճանապարհը, և հենց Էյվազլուում են ադրբեջանցիները տեղադրել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը:
Քաղաքագետը չի բացառում շրջանցիկ ճանապարհի կառուցման հնարավորությունը, բայց, նրա խոսքով, այդ դեպքում հնարավոր է՝ նշված ճանապարհով այլևս չերթևեկեն միջազգային բեռնափոխադրողները՝ հաշվի առնելով երկաթուղային հանգույցների իրականություն դառնալը:
«Հայաստանը պատերազմում կրած պարտության ու կապիտուլյացիայի հետևանքով չկարողացավ ունենալ ներքին դիմադրողական ուժ, պոտենցիալ ու ռեսուրս, որ պահպանի սուվերենությունն իր սահմանների գծանշման հարցում, գոնե այն սահմանների, որ այսօրվա իշխանությունը ընդունում է, որ սա սահման է: Այսինքն՝ գոնե կարող էր կիսատ կապիտուլյացիա լինել, այսինքն՝ մեզ ստիպեին ճանաչել, որ Քաշաթաղն այլևս հայկական չէ, որ դա Լաչին է, Կուբաթլու է ու Զանգելան է, բայց գոնե մենք մասնակիցը լինեինք այս սահմանների գծմանը»,-ամփոփելով խոսքը՝ ասաց Էդգար Էլբակյանը:

Աղբյուրը՝ 168.am