Քաղաքական

14.01.2021 13:40


Նիկոլի խելքն էդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լևոն Երանոսյան (տեսանյութ)

Նիկոլի խելքն էդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լևոն Երանոսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խելքն այդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանը։

«Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց՝ ի օգուտ Ադրբեջանի, նախկին ոստիկանապետն ասաց. «Թող այդ հարցին Նիկոլը պատասխանի։ Էդքան էր իր խելքն հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։

Անդրադառնալով Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին բերման ենթարկելուն՝ նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Դատախազություն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը