Կարծիք

14.01.2021 13:26


Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները

Մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են սորոսականները փչացնում ՀՀ դիվանագիտական հարաբերությունները

Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:

ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ի դեպ, աշխարհում միակ դեսպանն է, ով գտնվում է սանկցիաների տակ:

Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն Անտոնովը այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ, ի զարմանս իրեն, տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:

Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել: ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունը ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:

Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը, չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ, շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ հարգանքը:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը