Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է․ նա շարունակում է Հայաստանի՝ որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է։ Նա շարունակում է Հայաստանի՝ որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը։ Արտաքին ոլորտում, Արցախի կորստից հետո, վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական բանտերում շարունակում են տառապել մեր գերիները։ Եվ այս պայմաններում Մեղրիի միջանցք՝ ևս մեկ նվեր թշնամուն։ Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, շուտով, շատ շուտով արդեն Հայաստան կոչվող տարածքում տեր ու տիրակալ կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները։
Հարց․ Իսկ ինչո՞ւ այս ծրագրերը չպետք է իրականանան։ Կա՞ արդյոք այս ամենին լուրջ դիմադրություն։ Եթե լիներ, ապա ներքին կյանքում բռնապետիկն այդքան չէր ցինիկանա և ձեռնամուխ չէր լինի դատարանների վերջնական կործանմանը՝ ստեղծելով նոր՝ «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարաններ, չէր նշանակի ընտրակեղծիքների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ։ Իսկ, ի՞նչ եք կարծում, հեռուստահեռարձակման մրցույթի արդյունքներն ինչպիսի՞ն են լինելու։ Կասկածում եք եթերազրկվելո՞ւ են բոլոր ոչ իշխանահաճո ալիքները, փոխարենը 1in.am–ական աղբ է լցվելու եթեր։ Նույնպես շուտով, շատ շուտով բանտերը կլցվեն բոլոր ընդդիմադիր գործիչներով։ Այսինքն, պետության կործանումն ընթանում է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական կյանքում։
Այնպես որ, տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, նկատի ունեմ բոլորին, ովքեր գիտակցում են պետության կործանումը, շտապել է պետք և առաջ ընկնել վերը նկարագրված «շուտով»-ներից, հապաղելը Հայաստանի վերջն է, որին դուք բանտի ճաղավանդակներից կհետևեք։
Հիշեցի 2003թ․ ՀՀ նախագահի թեկնածու, հետագայում ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքներում հնչեցրած խոսքը․ «Միայն սահմանադրական ճանապարհով։ Մենք գիտենք՝ ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ումով ենք անելու․․․»,․․․ ով է մեզ անելու․․․
Վարչապետ-բռնապետիկն անդրդվելի է․ նա շարունակում է Հայաստանի՝ որպես պետություն կործանելու հետևողական քաղաքականությունը