Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը
Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանից։
Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։
1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։ 2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։
2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը
Կորոնավիրուսով վարակվելու հետևանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանից։
Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։
1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։ 2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։
2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։