Լրահոս

14.01.2021 11:22


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 448 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3684 -ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 603 է, ընդհանուր առողջացածներինը՝ 151 849, փաստացի բուժվողներինը՝ 8043: Մեկ օրում արվել է 2612 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 616 520 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը