Աշխարհ

14.01.2021 10:19


ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները

Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները: Այս մասին հաղորդել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, փոխանցում է EADaily-ն։

«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատվաստումը կատարվում է կամավոր և՛ զինծառայողների, և՛ բազայի քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա:

Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ ներկայում Հարավային ռազմական շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար չափաբաժին է մատակարարվել: «Սպուտնիկ V»-պատվաստանյութի երկու բաղադրիչներ են ստացել ավելի քան 6 հազար զինծառայողներ և բժիշկներ: Եվս 14 հազար զինվոր ու սպա պատվաստվել է պատվաստանյութի առաջին բաղադրիչով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը