Կարծիք

14.01.2021 10:10


Մանե, բա քեզ պե՞տք էր

Մանե, բա քեզ պե՞տք էր

Մանե՛, բա քեզ պե՞տք էր (կոլաժ) Դավաճան Նիկոլի մամլո խոսնակը հերքել էր այն տեղեկությունները, թե հունվարի 11-ին Մոսկվա գնալուց առաջ Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածին հետազոտել են ռուս բժիշկները...

Ազգադավի մամլո խոսնակի հայտարարությունը հերքել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը՝ հաստատելով այն, որ տեղեկությունը ճիշտ է... Ես զարմանում եմ Նիկոլի և նրա թիմի անինքնասիրությունից և աներեսությունից...

Սրանք չե՞ն ամաչում, որ մտշապես «հերքվում» են՝ հաստատելով, որ կեղծ, սուտ և ապատեղեկատվություն են տարածում... Միայն այսօր երկու հերքում... Սրանից բացի, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էլ հերքեց դավաճան Նիկոլին, ով իր զառանցագիր-հոդվածում բաներ էր վերագրել Մոսկվային, որոնք սուտ էին...

Կապիտուլյանտ ու իր թիմն այնքան են սուտն ու կեղծիքն օգտագործում ներհայաստանյան գործընթացներում, ով էքստազի մեջ ընկած դա նաև արտաքին քաղաքականության ոլորտ են տանում՝ չհասկանալով, որ այնտեղ չկան նիկոլապաշտներ, նիկոլականներ, դավաճանին երկրպագող ժեխ ու փթիր և շատ արագ իրենց կողմից մատուցված սուտն ու կեղծիքը բացահայտվում է՝ շատ անլուրջ տպավորություն ստեղծելով ոչ միայն իշխանությունների, այլև Հայսատանի մասին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը