Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը․ ԱՀԿ
Կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան։ Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ Ռայանի՝ վերջին 2 շաբաթների ընթացքում կազմակերպությունում ստացվող տեղեկությունները փաստում են այն մասին, որ հիվանդացությունը կրկին հասել է գագաթնակետին։ Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում հաստատվել է մոտ 5 մլն նոր դեպք, որի պատճառով ավելի քան 85 հազար մահ է գրանցվել:
Իր խոսքում ծրագրի տնօրենը շեշտել է նաև, մոլորակի հյուսիսային կիսագնդում, մասնավորապես, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, նկատվում է համավարակի «իդեալական փոթորիկ»: Այս իրավիճակի պատճառը ցուրտ եղանակն է, որի հետևանքով փակ տարածքներում մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, և վիրուսի նոր շտամներն են տարածվում:
Հիշեցնենք՝ աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 91.5 միլիոն հիվանդացության դեպք: Հիվանդության պատճառով մահացածների թիվը մոտենում է 2 միլիոնին:

Աղբյուրը՝ tert.am