Լրահոս

14.01.2021 09:57


Աշտարակի ճանապարհին 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երազ»-ին. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, Mercedes-ինը՝ տեղափոխվել է հիվանդանոց

Աշտարակի ճանապարհին 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է «Երազ»-ին. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, Mercedes-ինը՝ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունվարի 12-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Վարդան Մարտիրոսյան էր, իսկ Mercedes-ը, որը բախվել է իր առջևով ընթացող «Երազ»-ի հետնամասին, ինչն էլ դարձել է «Երազ»-ի կողաշրջվելու պատճառ, վարել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 22-ամյա Պարգև Բաղդասարյանը, ով ավտովթարից հետո որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հունվարի 12-ին ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել էին Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, վարորդն էլ տեղում մահացել էր։

Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Այս խորագրի վերջին նյութերը