Քաղաքական

14.01.2021 08:40


«Թագավոր, սա թագավորն է». Բելգիայի միապետի ավտոշարասյունը հայտնվել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումների կենտրոնում (տեսանյութ)

«Թագավոր, սա թագավորն է». Բելգիայի միապետի ավտոշարասյունը հայտնվել է ցուցարարների և ոստիկանների միջև բախումների կենտրոնում (տեսանյութ)

Բելգիայի թագավոր Ֆիլիպի ավտոշարասյունը հայտնվել է երկրի մայրաքաղաք Բրյուսելում սկսված անկարգությունների գոտում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով RTBF հեռուստաալիքին:

Հեռուստաալիքը հրապարակել է հեռախոսով նկարահանված տեսանյութ, որում միապետի մեքենան ոստիկանության ուղեկցությամբ անցնում է Հյուսիսային կայարանի մոտ գտնվող Լիդտի հրապարակով, որը ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև սկսված բախումների կենտրոնում էր:

Նշվում է, որ ցուցարարներին հաջողվել է ճանաչել միապետի ավտոշարասյունը: Տեսանյութի կադրերից դուրս լսվում են բացականչություններ՝ «Թագավոր, սա թագավորն է»:

Հեռուստաալիքը նշել է, որ քարեր են նետվել միապետի մեքենայի ուղղությամբ, չնայած պարզ չէ ՝ դրանք ուղղված են եղել մեքենայի՞ն, թե՞ հրապարակը շրջափակած ոստիկաններին: Թագավորը չի տուժել:

Չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանրահավաքը, որն ուղղված էր ոստիկանության կամայականությունների դեմ, վեր է աճել իրավապահների հետ բախումների: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով The Brussels Times-ին:

Նշվում է, որ 100 հոգանոց հանրահավաքն արտոնված է եղել Բելգիայի իշխանությունների կողմից, սակայն անկարգություններին մասնակցել է մոտ 500 մարդ: Խռովարարները հրկիզել են ոստիկանության բաժանմունք և քարեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բողոքի ցույցի պատճառ է դարձել Իբրահիմ անունով 23-ամյա ներգաղթյալի մահը, որը վրա էր հասել նրան բերման ենթարկելու ժամանակ: Վերջինիս իրավապահները ձերբակալել էին հունվարի 9-ին:

Կորնավիրուսի համավարակի հետ կապված ստուգման ժամանակ երիտասարդը փորձել է փախչել, բայց նրան բերման են ենթարկել: Ըստ պահակների, ոստիկանական բաժանմունք տանող ճանապարհին նա կորցրել է գիտակցությունը: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է:

Ցուցարարները երիտասարդի մահվան մեջ մեղադրում են ոստիկաններին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը