Կարծիք

14.01.2021 07:13


Հասկանո՞ւմ եք, հարգելի գեներալներ, նիկոլը ձեր ապրածը ջուրն ա գցում, բայց դուք էլի լուռ եք

Հասկանո՞ւմ եք, հարգելի գեներալներ, նիկոլը ձեր ապրածը ջուրն ա գցում, բայց դուք էլի լուռ եք
Անկեղծ ասած, ես մինչև այս պատերազմը լրիվ ուրիշ կարծիք ունեի մեր հիմիկվա գեներալների մասին։ Ճիշտ ա, միշտ իմացել եմ, որ նիկոլը վտանգ ա Արցախի համար, բայց ինչ-որ առումով հանգիստ էի, որովհետև հույս էի կապում մեր գեներալների ու բանակի հետ։ Մտածում էի, որ գոնե իրենք որևէ մեկին չեն թողնի հատել կարմիր գիծը։ Մտածում էի՝ ճգնաժամային պահին, դավաճանության դեպքում, իրենք ամեն ինչ կվերցնեն իրենց ձեռքը ու չի հաջողվի անել այն, ինչն արվեց։ Բայց եղավ այն՝ ինչ եղավ ու ես չեմ հասկանում այս պարագայում ի՞նչ ասել է 《քաղաքականությանը չենք խառնվում》։
Երկիրը կործանվում ա, դա էլ հերիք չի՝ հիմա նիկոլենք ասում են 《մենք բանակ չունեինք》։ Հասկանո՞ւմ եք, հարգելի գեներալներ, նիկոլը ձեր ապրածը ջուրն ա գցում, բայց դուք էլի լուռ եք... լուռ եք ու շարունակում եք ծառայել նիկոլին։
Իմ կարծիքն ուրիշ էր։
Գոռ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը