Այնպիսի զգացողություն է, որ Ալիևը Փաշինյանի դեմ ինչ-որ կոմպրոմատ ունի, որը վերջինիս ստիպում է լուռ տանել բոլոր նվաստացումները. EurAsia Daily
Ռուսական EADaily կայքը ծավալուն հոդվածով վերլուծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը:Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
Մոսկվա իր մեկնումից առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նախանշել էր կայանալիք բանակցությունների ընթացքում հայկական կողմի երկու հիմնական գերակայությունները՝ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում: Նշենք, որ երկրորդ կետը, մասնավորապես Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը, առաջնահերթություն է նաև Բաքվի համար: Սակայն մոսկովյան բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ փաստացի արձանագրվել է միայն երկրորդ խնդրի լուծման մեխանիզմը, իսկ հայ ռազմագերիների ազատման հարցը, ինչպես խոստովանել է ինքը ՝ Փաշինյանը, այդպես էլ չի լուծվել:
Չնայած այն փաստին, որ, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Բաքուն չի վերադարձրել հայկական կողմին բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև գրավել է Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Վլադիմիր Պուտինը Փաշինյանի և Ալիևի ներկայությամբ ասել է. «Մենք եկել ենք եզրակացության, որ հայտարարության կետերը հիմնականում կատարվում են, ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել»: Իր հերթին, Փաշինյանը, խորհրդանշականորեն բարձրաձայնելով Արցախի կարգավիճակի և գերիների խնդիրները, հեզությամբ ստորագրել է նոր հայտարարություն, որում արտացոլված էր միայն Ադրբեջանին և Ռուսաստանին անհանգստացնող հաղորդակցությունների հարցը:
Այս ֆոնին, Հայաստանում ոմանք, այդ թվում՝ իշխանությունների ներկայացուցիչներ, փորձում են Փաշինյանի այս կապիտուլյացիոն քաղաքականության ողջ պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա, Ինչպես նախկինում Մոսկվայի վրա էին գցում Արցախի, այնուհետև Սյունիքի անվտանգության հարցը, և գործն այնպես ներկայացնել, որ Փաշինյանը հրաժարվում է հայկական շահերը պաշտպանելուց, քանի որ իբր Մոսկվան է դա պահանջում:
Սակայն Փաշինյանի այս պահվածքի պատճառն այն է, որ, ինչպես սպասվում էր, նոյեմբերի 9-ին ամոթալի կապիտուլյացիան ստորագրելուց և Ալիևի կողմից հասարակական նվաստացում ստանալուց հետո (որին նա չի արձագանքել), նա իրականում ի վիճակի չէ հավասար պայմաններով բանակցել Բաքվի հետ: Եվ միակողմանիորեն կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր պայմանները, և ավելին՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների սահմանազատումն ամբողջովին Ադրբեջանի պայմաններով իրականացնելով (չնայած ինքը ՝ Փաշինյանը և իր թիմի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ սա սահմանազատում չէ, այլ պարզապես սահմանների ճշգրտում GPS-ի օգտագործմամբ, բայց չգիտես ինչու հայկական կողմից տարածքների հանձնման ուղեկցությամբ) և ադրբեջանական կողմին երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանձնումով, բանակցային գործընթացում Փաշինյանը իր համար ոչ մի հաղթաթուղթ չի թողել: Ավելին, ամեն գնով փորձելով պահպանել իշխանությունը և արդարացնել Արցախի հանձնումը, Փաշինյանն ու իր թիմը այժմ փորձում են հայ հասարակության մեջ մտցնել այն միտքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապի ապաշրջափակումը Հայաստանի համար հեռանկարներ է բացում: Եվ Բաքուն հիանալի հասկանում է դա և արդյունավետորեն օգտագործում է այն փաստը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված ամոթալի հայտարարությունից Հայաստանի համար գոնե որոշակի առավելություն ցույց տալու համար:
Իր հերթին, Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և նորմալ հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, ներառյալ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնություն դուրս եկող հաղորդակցությունների ապաշրջափակումը: Եվ երբ պաշտոնական Երևանը կոշտ կերպով հարցեր չի բարձրացնում ռազմագերիների և նոյեմբերի 9-ից հետո գրավված Արցախի գյուղերի վերաբերյալ և պատրաստ է հանգիստ շարունակել բանակցությունները, ապա Մոսկվան առավել ևս չի վատթարացնի հարաբերությունները Բաքվի հետ:
Ավելին, Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել լավ ու վստահելի հարաբերություններ կառուցել Կրեմլի հետ: Եվ չնայած բառերով Հայաստանի ղեկավարությունը ստիպված է խոսել Ռուսաստանի հետ դաշինքին հավատարիմ լինելու մասին, այնուամենայնիվ, դատելով այն փաստից, որ բոլոր արևմտամետ կադրերը պահպանել են իրենց պաշտոնները, նրա մտածելակերպում և համակրանքներում լուրջ փոփոխություններ չեն եղել: Դա է վկայում այն փաստը, որ հասարակության մեջ աստիճանաբար ներմուծվում է այն միտքը, որ Ռուսաստանը մինչ պատերազմը բանակցություններում հանդես էր գալիս հակահայկական առաջարկներով, պատասխանատու է պատերազմի բռնկման համար և հայկական կողմի պարտության հիմնական շահառուն է: Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Սյունիքի բնակիչներին հավաստիացումները այն մասին, որ նրանց անվտանգությունը կապահովի Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում, և միևնույն ժամանակ նրանց արդարացումները, որ պատերազմի օրերին նրանք հատուկ չեն դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ վստահ չէին դրա դրական արդյունքի վրա, բավականին տարօրինակ են թվում:
Նշվում է, որ Մոսկվայում բանակցությունների օրը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը բավականին հետաքրքիր հարցազրույց է տվել` զարմանք հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ չնայած ԱԱԾ-ի և գլխավոր շտաբի կողմից պարբերական նախազգուշացումներին պատերազմում պարտության անխուսափելիության մասին ՝ հաշվի առնելով առկա ուժերի դասավորվածությունը և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում էր պատերազմը: Եվ միայն վերջին պահին Ռուսաստանի միջամտությունն է հնարավորություն տվել խուսափել լիակատար աղետից: Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամներից Փաշինյանը թաքցրել է, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է դադարեցնել պատերազմը հայկական կողմի համար շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան դա տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Դա կփրկեր հազարավոր կյանքեր, ինչպես նաև Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ:
Այս առաջարկից Փաշինյանի հրաժարվելը (Պուտինն ինքը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետը չի համաձայնել այս առաջարկին) ենթադրում է, որ նա կամ միտումնավոր գործը տանում էր դեպի Հայաստանի լիակատար պարտություն և Արցախի ամբողջական կորստի, կամ ակնկալում էր ավելի շահավետ առաջարկներ Արևմուտքից, առաջին հերթին Միացյալ Նահանգներից: Կարելի է հիշել, որ ընդամենը մի քանի օր անց Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ամերիկյան կողմը չի կարողացել (կամ չի ուզել) դադարեցնել պատերազմը, որի արդյունքը եղել է Շուշիի կորուստը, և միայն Ռուսաստանի շուտափույթ միջամտությունը և ռուս խաղաղապահների ներդրումը հնարավորություն է տվել խուսափել Արցախի ամբողջական կորստից:
Չարժե մոռանալ, որ շատ փորձագետներ նշում էին, որ Միացյալ Նահանգները, չնայած Էրդողանի հետ բարդ հարաբերություններին, շահագրգռված էին Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմի հաղթանակով և Ղարաբաղի հարցի վերջնական փակմամբ: Դա անխուսափելիորեն կթուլացներ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:
Այնուամենայնիվ, ըստ երևույթին, Արևմուտքը դեռ չի կորցնում Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու հույսը:Այդ նպատակով նրանք այժմ կենտրոնանում են Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության վրա: Այս մասին վերջերս խոսել է «Heritage Foundation» հիմնադրամի միջազգային քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆին ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներին փոխարինել Եվրամիության անզեն դիտորդական առաքելությամբ:
«Բաքվին այլ ելք չէր մնում, քան ընդունել Ռուսաստանի (ռազմական) ներկայությունը, եթե ցանկանում էր դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել իր միջազգային սահմանները: Բայց մի շփոթվեք, սա միայն մեծացրել է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում: Ահա թե ինչու Ադրբեջանը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի, որ 2025 թվականին առաջին հնգամյա մանդատը լրանալուց հետո ռուսական զորքերը փոխարինվեն անզեն քաղաքացիական դիտորդական առաքելությամբ: Դա հեշտ չի լինի և միգուցե անհնար լինի, բայց Ադրբեջանը պետք է փորձի»,-գրում է նա:
Միևնույն ժամանակ, Քոֆին և շատ այլ արևմտյան քաղաքական գործիչներ և փորձագետներն առանձնապես չեն մտածում այն մասին, թե իրենց ծրագրերի իրականացումը ինչով է սպառնում արցախահայությանը: Նրանց սպառնում է լավագույն դեպքում Նախիջևանի հայերի ճակատագիրը, իսկ վատագույն դեպքում՝ Սումգայիթի և Բաքվի: Եվ Արևմուտքն այս դեպքում ևս մեկ անգամ իր «մտահոգությունը» կհայտնի Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ առանց գործնական քայլերի, ինչպես անում էին արևմտյան քաղաքական գործիչները վերջին պատերազմի օրերին, և հանգիստ կշարունակեն իրենց համագործակցությունը էներգետիկ ոլորտում:
Բայց ամենից շատ տագնապալի է, որ ներկայիս հայկական քաղաքական վերնախավում կան մարդիկ, որոնք հանուն Հայաստանի արևմտամետ ուղու պատրաստ են մասնակցել արևմտյան որոշ շրջանակների հակահայկական այս ծրագրերին: Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Համբարձումյանն իր հարցազրույցում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր դավաճանության խնդրին: նա ընդգծել է, որ չնայած ինքը չի հավատում նման հնարավորությանը, այդ հարցը հետաքննելու անհրաժեշտություն կա, մասնավորապես այն հնարավորությունը, որ ադրբեջանցիները 5 միլիարդ դոլար են առաջարկել Փաշինյանին Արցախի շուրջ գտնվող տարածքները հանձնելու համար (այն փաստը, որ ադրբեջանական կողմից այդպիսի առաջարկ է ներկայացվել վարչապետին, հաստատել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը):
Եվ այս կապակցությամբ կարող ենք հիշել, որ պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ Արսեն Խառատյանը՝ արտաքին քաղաքականության հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը (սերտորեն կապված է Սորոսի հիմնադրամի հետ), Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, որի ընթացքում նա հայտնել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ զգալի միակողմանի զիջումների գնալու մասին: «Փաշինյանը դիտարկել է առանց միջնորդների, մասնավորապես Ռուսաստանի, ուղղակի բանակցությունների հնարավորությունը: Խառատյանը հավաստիացրել է, որ Փաշինյանը նույնպես համոզված է Ռուսաստանի ԱԳՆ-ին բանակցային գործընթացից օտարելու միջոցով տարածաշրջանում Կրեմլի ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության մեջ, քանի որ ՀՀ նոր կառավարության ռազմավարական խնդիրն է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ու դերը բուն Հայաստանի ներքաղաքական գործընթացներում»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Եվ պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները դեռ հստակ և մանրամասն պատասխան չեն տվել այն հարցին, թե 2018-ի սեպտեմբերին Դուշանբեի վերելակում ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը: Հերքելով Խառատյանի միջոցով գաղտնի բանակցությունների փաստը՝ Փաշինյանը սպառնում էր անձամբ հրապարակել գաղտնի տեղեկատվություն Ալիևի հետ բանակցությունների մասին, ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների նման «արտահոսքերի», բայց նա դա այդպես էլ չի արել (արդեն ձայնագրված հարցազրույցը եթեր դուրս չի եկել պատերազմի սկսվելուց հետո): Եվ Իլհամ Ալիևի համար խնդիրներ ստեղծելու այս չկամությունը, ինչպես նաև սովորաբար անզուսպ և հուզական Փաշինյանի տարօրինակ լռությունը`ի պատասխան Ադրբեջանի նախագահի բոլոր անձնական վիրավորանքների, հարցականի տեղիք են տալիս: Ակամայից այնպիսի զգացողություն է առաջանում, որ Ալիևը Փաշինյանի դեմ ինչ-որ կոմպրոմատ ունի, ինչը ոչ միայն ստիպում է վերջինիս լուռ տանել բոլոր վիրավորանքներն ու նվաստացումները, այլև ստիպում է նրան հրահանգել իր թիմին նույնպես չպատասխանել Ադրբեջանի նախագահին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Այնպիսի զգացողություն է, որ Ալիևը Փաշինյանի դեմ ինչ-որ կոմպրոմատ ունի, որը վերջինիս ստիպում է լուռ տանել բոլոր նվաստացումները. EurAsia Daily
Ռուսական EADaily կայքը ծավալուն հոդվածով վերլուծել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը: Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
Մոսկվա իր մեկնումից առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նախանշել էր կայանալիք բանակցությունների ընթացքում հայկական կողմի երկու հիմնական գերակայությունները՝ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանում: Նշենք, որ երկրորդ կետը, մասնավորապես Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը, առաջնահերթություն է նաև Բաքվի համար: Սակայն մոսկովյան բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ փաստացի արձանագրվել է միայն երկրորդ խնդրի լուծման մեխանիզմը, իսկ հայ ռազմագերիների ազատման հարցը, ինչպես խոստովանել է ինքը ՝ Փաշինյանը, այդպես էլ չի լուծվել:
Չնայած այն փաստին, որ, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Բաքուն չի վերադարձրել հայկական կողմին բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև գրավել է Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, Վլադիմիր Պուտինը Փաշինյանի և Ալիևի ներկայությամբ ասել է. «Մենք եկել ենք եզրակացության, որ հայտարարության կետերը հիմնականում կատարվում են, ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել»: Իր հերթին, Փաշինյանը, խորհրդանշականորեն բարձրաձայնելով Արցախի կարգավիճակի և գերիների խնդիրները, հեզությամբ ստորագրել է նոր հայտարարություն, որում արտացոլված էր միայն Ադրբեջանին և Ռուսաստանին անհանգստացնող հաղորդակցությունների հարցը:
Այս ֆոնին, Հայաստանում ոմանք, այդ թվում՝ իշխանությունների ներկայացուցիչներ, փորձում են Փաշինյանի այս կապիտուլյացիոն քաղաքականության ողջ պատասխանատվությունը գցել Մոսկվայի վրա, Ինչպես նախկինում Մոսկվայի վրա էին գցում Արցախի, այնուհետև Սյունիքի անվտանգության հարցը, և գործն այնպես ներկայացնել, որ Փաշինյանը հրաժարվում է հայկական շահերը պաշտպանելուց, քանի որ իբր Մոսկվան է դա պահանջում:
Սակայն Փաշինյանի այս պահվածքի պատճառն այն է, որ, ինչպես սպասվում էր, նոյեմբերի 9-ին ամոթալի կապիտուլյացիան ստորագրելուց և Ալիևի կողմից հասարակական նվաստացում ստանալուց հետո (որին նա չի արձագանքել), նա իրականում ի վիճակի չէ հավասար պայմաններով բանակցել Բաքվի հետ: Եվ միակողմանիորեն կատարելով նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր պայմանները, և ավելին՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների սահմանազատումն ամբողջովին Ադրբեջանի պայմաններով իրականացնելով (չնայած ինքը ՝ Փաշինյանը և իր թիմի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ սա սահմանազատում չէ, այլ պարզապես սահմանների ճշգրտում GPS-ի օգտագործմամբ, բայց չգիտես ինչու հայկական կողմից տարածքների հանձնման ուղեկցությամբ) և ադրբեջանական կողմին երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանձնումով, բանակցային գործընթացում Փաշինյանը իր համար ոչ մի հաղթաթուղթ չի թողել: Ավելին, ամեն գնով փորձելով պահպանել իշխանությունը և արդարացնել Արցախի հանձնումը, Փաշինյանն ու իր թիմը այժմ փորձում են հայ հասարակության մեջ մտցնել այն միտքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապի ապաշրջափակումը Հայաստանի համար հեռանկարներ է բացում: Եվ Բաքուն հիանալի հասկանում է դա և արդյունավետորեն օգտագործում է այն փաստը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված ամոթալի հայտարարությունից Հայաստանի համար գոնե որոշակի առավելություն ցույց տալու համար:
Իր հերթին, Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և նորմալ հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ, ներառյալ տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնություն դուրս եկող հաղորդակցությունների ապաշրջափակումը: Եվ երբ պաշտոնական Երևանը կոշտ կերպով հարցեր չի բարձրացնում ռազմագերիների և նոյեմբերի 9-ից հետո գրավված Արցախի գյուղերի վերաբերյալ և պատրաստ է հանգիստ շարունակել բանակցությունները, ապա Մոսկվան առավել ևս չի վատթարացնի հարաբերությունները Բաքվի հետ:
Ավելին, Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել լավ ու վստահելի հարաբերություններ կառուցել Կրեմլի հետ: Եվ չնայած բառերով Հայաստանի ղեկավարությունը ստիպված է խոսել Ռուսաստանի հետ դաշինքին հավատարիմ լինելու մասին, այնուամենայնիվ, դատելով այն փաստից, որ բոլոր արևմտամետ կադրերը պահպանել են իրենց պաշտոնները, նրա մտածելակերպում և համակրանքներում լուրջ փոփոխություններ չեն եղել: Դա է վկայում այն փաստը, որ հասարակության մեջ աստիճանաբար ներմուծվում է այն միտքը, որ Ռուսաստանը մինչ պատերազմը բանակցություններում հանդես էր գալիս հակահայկական առաջարկներով, պատասխանատու է պատերազմի բռնկման համար և հայկական կողմի պարտության հիմնական շահառուն է: Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից Սյունիքի բնակիչներին հավաստիացումները այն մասին, որ նրանց անվտանգությունը կապահովի Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում, և միևնույն ժամանակ նրանց արդարացումները, որ պատերազմի օրերին նրանք հատուկ չեն դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ վստահ չէին դրա դրական արդյունքի վրա, բավականին տարօրինակ են թվում:
Նշվում է, որ Մոսկվայում բանակցությունների օրը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը բավականին հետաքրքիր հարցազրույց է տվել` զարմանք հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ չնայած ԱԱԾ-ի և գլխավոր շտաբի կողմից պարբերական նախազգուշացումներին պատերազմում պարտության անխուսափելիության մասին ՝ հաշվի առնելով առկա ուժերի դասավորվածությունը և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում էր պատերազմը: Եվ միայն վերջին պահին Ռուսաստանի միջամտությունն է հնարավորություն տվել խուսափել լիակատար աղետից: Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամներից Փաշինյանը թաքցրել է, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է դադարեցնել պատերազմը հայկական կողմի համար շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան դա տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին: Դա կփրկեր հազարավոր կյանքեր, ինչպես նաև Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ:
Այս առաջարկից Փաշինյանի հրաժարվելը (Պուտինն ինքը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու ՀՀ վարչապետը չի համաձայնել այս առաջարկին) ենթադրում է, որ նա կամ միտումնավոր գործը տանում էր դեպի Հայաստանի լիակատար պարտություն և Արցախի ամբողջական կորստի, կամ ակնկալում էր ավելի շահավետ առաջարկներ Արևմուտքից, առաջին հերթին Միացյալ Նահանգներից: Կարելի է հիշել, որ ընդամենը մի քանի օր անց Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ամերիկյան կողմը չի կարողացել (կամ չի ուզել) դադարեցնել պատերազմը, որի արդյունքը եղել է Շուշիի կորուստը, և միայն Ռուսաստանի շուտափույթ միջամտությունը և ռուս խաղաղապահների ներդրումը հնարավորություն է տվել խուսափել Արցախի ամբողջական կորստից:
Չարժե մոռանալ, որ շատ փորձագետներ նշում էին, որ Միացյալ Նահանգները, չնայած Էրդողանի հետ բարդ հարաբերություններին, շահագրգռված էին Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմի հաղթանակով և Ղարաբաղի հարցի վերջնական փակմամբ: Դա անխուսափելիորեն կթուլացներ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:
Այնուամենայնիվ, ըստ երևույթին, Արևմուտքը դեռ չի կորցնում Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու հույսը: Այդ նպատակով նրանք այժմ կենտրոնանում են Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության վրա: Այս մասին վերջերս խոսել է «Heritage Foundation» հիմնադրամի միջազգային քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆին ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներին փոխարինել Եվրամիության անզեն դիտորդական առաքելությամբ:
«Բաքվին այլ ելք չէր մնում, քան ընդունել Ռուսաստանի (ռազմական) ներկայությունը, եթե ցանկանում էր դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել իր միջազգային սահմանները: Բայց մի շփոթվեք, սա միայն մեծացրել է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում: Ահա թե ինչու Ադրբեջանը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի, որ 2025 թվականին առաջին հնգամյա մանդատը լրանալուց հետո ռուսական զորքերը փոխարինվեն անզեն քաղաքացիական դիտորդական առաքելությամբ: Դա հեշտ չի լինի և միգուցե անհնար լինի, բայց Ադրբեջանը պետք է փորձի»,-գրում է նա:
Միևնույն ժամանակ, Քոֆին և շատ այլ արևմտյան քաղաքական գործիչներ և փորձագետներն առանձնապես չեն մտածում այն մասին, թե իրենց ծրագրերի իրականացումը ինչով է սպառնում արցախահայությանը: Նրանց սպառնում է լավագույն դեպքում Նախիջևանի հայերի ճակատագիրը, իսկ վատագույն դեպքում՝ Սումգայիթի և Բաքվի: Եվ Արևմուտքն այս դեպքում ևս մեկ անգամ իր «մտահոգությունը» կհայտնի Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ առանց գործնական քայլերի, ինչպես անում էին արևմտյան քաղաքական գործիչները վերջին պատերազմի օրերին, և հանգիստ կշարունակեն իրենց համագործակցությունը էներգետիկ ոլորտում:
Բայց ամենից շատ տագնապալի է, որ ներկայիս հայկական քաղաքական վերնախավում կան մարդիկ, որոնք հանուն Հայաստանի արևմտամետ ուղու պատրաստ են մասնակցել արևմտյան որոշ շրջանակների հակահայկական այս ծրագրերին: Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Համբարձումյանն իր հարցազրույցում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնարավոր դավաճանության խնդրին: նա ընդգծել է, որ չնայած ինքը չի հավատում նման հնարավորությանը, այդ հարցը հետաքննելու անհրաժեշտություն կա, մասնավորապես այն հնարավորությունը, որ ադրբեջանցիները 5 միլիարդ դոլար են առաջարկել Փաշինյանին Արցախի շուրջ գտնվող տարածքները հանձնելու համար (այն փաստը, որ ադրբեջանական կողմից այդպիսի առաջարկ է ներկայացվել վարչապետին, հաստատել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը):
Եվ այս կապակցությամբ կարող ենք հիշել, որ պատերազմի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ Արսեն Խառատյանը՝ արտաքին քաղաքականության հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդականը (սերտորեն կապված է Սորոսի հիմնադրամի հետ), Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, որի ընթացքում նա հայտնել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ զգալի միակողմանի զիջումների գնալու մասին: «Փաշինյանը դիտարկել է առանց միջնորդների, մասնավորապես Ռուսաստանի, ուղղակի բանակցությունների հնարավորությունը: Խառատյանը հավաստիացրել է, որ Փաշինյանը նույնպես համոզված է Ռուսաստանի ԱԳՆ-ին բանակցային գործընթացից օտարելու միջոցով տարածաշրջանում Կրեմլի ազդեցությունը սահմանափակելու անհրաժեշտության մեջ, քանի որ ՀՀ նոր կառավարության ռազմավարական խնդիրն է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն ու դերը բուն Հայաստանի ներքաղաքական գործընթացներում»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Եվ պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները դեռ հստակ և մանրամասն պատասխան չեն տվել այն հարցին, թե 2018-ի սեպտեմբերին Դուշանբեի վերելակում ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը: Հերքելով Խառատյանի միջոցով գաղտնի բանակցությունների փաստը՝ Փաշինյանը սպառնում էր անձամբ հրապարակել գաղտնի տեղեկատվություն Ալիևի հետ բանակցությունների մասին, ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների նման «արտահոսքերի», բայց նա դա այդպես էլ չի արել (արդեն ձայնագրված հարցազրույցը եթեր դուրս չի եկել պատերազմի սկսվելուց հետո): Եվ Իլհամ Ալիևի համար խնդիրներ ստեղծելու այս չկամությունը, ինչպես նաև սովորաբար անզուսպ և հուզական Փաշինյանի տարօրինակ լռությունը`ի պատասխան Ադրբեջանի նախագահի բոլոր անձնական վիրավորանքների, հարցականի տեղիք են տալիս: Ակամայից այնպիսի զգացողություն է առաջանում, որ Ալիևը Փաշինյանի դեմ ինչ-որ կոմպրոմատ ունի, ինչը ոչ միայն ստիպում է վերջինիս լուռ տանել բոլոր վիրավորանքներն ու նվաստացումները, այլև ստիպում է նրան հրահանգել իր թիմին նույնպես չպատասխանել Ադրբեջանի նախագահին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Աղբյուրը՝ tert.am