Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին, որը հայտարարված համագործակցության պայմաններում ամենաբնական ճանապարհներից է ՀՀ-ի զարգացման համար
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալ հանգամանքները․
- Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Թուրքիան միացավ Հայաստանի շրջափակմանը՝ արգելելով Գյումրի-Կարս երկաթուղով փոխադրումները, որով մարդիկ եւ բեռները Հայաստանից հասնում էին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։ Անկարան շրջափակեց նաեւ Հայաստանից Թուրքիա տանող ավտոմայրուղիները։
- Հայաստանից Ադրբեջանով դեպի Ռուսաստան է տանում նաեւ Իջեւան-Աղստաֆա երկաթուղին, ինչպես նաեւ խորհրդային տարիներին ամենակարճ ճանապարհն էր համարվում Հայաստան-Ղազախ-Թբիլիսի-Ռուսաստան ավտոմայրուղին։ Վերջինս դեպի Ռուսաստան մարդկանց եւ բեռների ավտոփոխադրումների ամենաբանուկ ճանապարհն էր։
- Հունվարի 11-ի բանակցություններում խոսք անգամ չկա այս ճանապարհների ապաշրջափակման մասին, ինչը հայտարարված սպասվող տնտեսական համագործակցության պայմաններում ամենաբնական ճանապարհներն էին Հայաստանի զարգացման համար։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։
- Փոխարենը ապաշրջափակվում է Ադրբեջանը։ Հայաստանի հարավով անցնող ճանապարհների վերագործարկման եւ նոր ճանապարհների կառուցման շնորհիվ այն ամբողջապես լուծում է իր խնդիրները։ Ինչպես նաեւ իր խնդիրներն է լուծում Ռուսաստանը, որը այս ճանապարհների շնորհիվ կտրուկ ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Հայաստանի հարավում եւ ըստ էության Հայաստանին զրկելու է իր սուվերեն տարածքի մի մասի նկատմամաբ վերահսկողությունից եւ իշխանությունից։
Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին, որը հայտարարված համագործակցության պայմաններում ամենաբնական ճանապարհներից է ՀՀ-ի զարգացման համար