Քաղաքական

13.01.2021 18:20


«Սա դավաճանություն է. Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը. գինը հայտնի է». Սեմյոն Բաղդասարով

«Սա դավաճանություն է. Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը. գինը հայտնի է». Սեմյոն Բաղդասարով

Ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Ղարաբաղյան վերջին պատերազմում տեղի ունեցածը ոչ թե պարտություն էր, այլ դավաճանություն:

«Պարոն Փաշինյանը դավաճանել և վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Եվ ոչ միայն Արցախը:

ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում Զանգեզուրով ուղիղ «միջանցք» ստանալ՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից գազի և նավթի խողովակաշարային համակարգ ստեղծելու համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Գինը հայտնի է»,-գրել է Բաղդասարովը:

Այս խորագրի վերջին նյութերը